Իդեալական պետություն, իհարկե, գոյություն չի ունեցել և չի էլ ունենա: Եվ քանի
դեռ այդ իդեալականը գոյություն չունի, մենք ենք մեզ համար ստեղծելու այն: Իդեալական
ոչինչ չկա, սակայն մեք ամեն օր և անընդհատ ստեղծում ենք մեզ համար իդեալնական իրեր,
վայրեր, մարդիկ: Մեզնից յուրաքանչյուրն յուրովի է պատկերացնում այն: Իմ իդեալական պետության
մեջ կյանքը կլիներ հեշտ, հանգիստ, իդեալական: Ես միշտ իմ մտքերում իդեալներ եմ ստեղծում,
ապրում եմ երազելով դրանց մասին: Այդ երազանքներից մեկն
էլ պետությունն է:
էլ պետությունն է:
Իմ իդեալական պետության մեջ չորս բոլորը խոտեր են, արմավենիներ, շլացուցիչ շենքեր,
ապշեցուցիչ տներ և ամենակարևորն այն է, որ այնտեղ աղբի նշույլ անգամ չկա: Այնտեղ կան
բազմաթիվ կենդանիներ: Սա դեռ ամենը չէ: Հիմա ավելի կարևորի մասին պատմեմ: Իմ պետության մեջ չկան մարդիկ, ովքեր կեղծ են: Այն
մարդկանցից ում մենք տեսնում ենք ամեն օր, ամեն րոպե: Այս պետության դռները փակ են
նաև բոլոր նրանց առջև, ովքեր սահմանափակվում են նյութականով: Կյանքում ամեն ինչ նյութականի
մեջ չէ: Այս պետությունում մարդկանց մեջ գնահատվում
է նրանց վեհ ու բարի զգացմունքները: Այնտեղ կան բազմաթիվ օրենքներ և այդ օրենքներին
հետևող օրինապահ մարդիկ: Հերթը արդեն երեխաներինն է: Այս պետությունը այն միակ վայրն
է, որտեղ երեխաները կլինեն կրթված և պաշտպանված: Այստեղ կան բազմաթիվ աշխատավայրեր,
քանի որ այն երեխաները, ովքեր ցանկանում են աշխատել, անպայման կգտնեն հարմար և որակյալ
աշխատանք:
Չեմ կարծում, որ շատ մեծ երազանք ունեմ, որովհետև կարծում եմ, որ եթե փնտրեմ
ապա կգտնեմ իմ երազած իդեալական պետությունը, սակայն այդ փնտրտուքի ճանապարհին այն
ավելի կզարգանա: Եվ անընդհատ ցանկությունների մեծանալու հետ զուգընթաց այն գտնելու
հույսը կպակասի: Սակայն ուրախ եմ, որ ես գտել եմ իմ իդեալական պետությունը այն գոյություն
ունի: Այն գոյություն ունի իմ երազներում իմ մտքերում և կարևորն այն է, որ ես եմ ընտրում
այն մարդկանց ում ցանկանում եմ բնակեցնել իմ իդեալական պետության մեջ: Ուրախ եմ, որ
ոչ ոք չի կարող քանդել կամ պատերազմ սկսել իմ իդեալական պետության դեմ:
Հեղինակ՝ Գայանե Ղարախանյան, 11-րդ դասարան:
0 comments:
Post a Comment