Առաջին հայացքից հասարակ բառ ` պատերազմ: Սակայն այս բառը իր մեջ այնքա՜ն ցավ ու տառապանք է պարունակում: Ինչ եմ զգում պատերազմ ասելով. հիշողություններ, որոնք երբեք չեն ջնջվի ոչ մի հայի կյանքից: Պատերազմը դա ուղղակի մեկ անգամ ևս ապացուցում է մարդկանց դաժանությունը, գոռոզությունը, հպարտությունը, այն, որ մարդիկ կորցնում են իրենց մարդկային արժեքները, այն ժամանակ, երբ հերթը հասնում է իրենց սեփական կյանքին կամ շահերին: Ինչու՞ եմ ասում մարդիկ մարդ չեն, որովհետև մարդը չի կարող սպանել դիմացինին, միայն շահի համար կամ ինչ-որ տարածքների: Եթե պատմությունից ինչ-որ չափով տեղյակ եք, ուրեմն ինքներդ հասկանում եք, որ պատմության մեջ շատ պատերազմներ տեղի են ունեցել ինչ-որ տարածքային խնդիրների, մրցակցության հետևանքով: Երկրները ցանկանում էին իրենց
տիրապետությունը տարածել տարածաշրջանում, ցանկանում էին իշխել, որն էլ պատճառ հանդիսացավ շատ մարդկանց, ընտանիքների կործանմանը: Եթե հաշվենք, թե այսքան տարիների ընթացքում ինչքան մարդիկ են զոհվել բոլոր պատերազմների հետևանքով, երևի երբեք չհասնենք այդ թվին: Ո՞ւր էին այդ ժամանակ մարդկային զգացմունքները, ո՞ւր էր փախել խիղճը: Համառ պայքար, ցանկություններ, անկանոն վիճակ, որն էլ հանգեցրեց պատերազմների առաջացմանը: Վերցնենք հենց Հովհաննես Թումանյանի <<Մի կաթիլ մեղր>>-ը, բոլորի համար շատ ծիծաղելի պատմվածք: Բայց այդ պատմվածքը իր մեջ արտահայտում էր ժամանակի ողբերգությունը: Հավատացեք մարդիկ մի փոքրիկ պատճառներով պատերազմել են, զոհվել են և արդյունքու՞մ: Ծիծաղելի է… Կամ վերցնենք Տրոյական մեծ պատերազմը, որը տեղի է ունեցել Հեղինեյի հետևանքով: Կամ հենց Հայոց ցեղասպանությունը, հրեացիների ցեղասպանությունը այս ամենը մարդու անհագ ցանկությունների հետևանքով է տեղի ունեցել:
Խորանալով այս ամենի մեջ` կամաց-կամաց սկսում եմ ատել ինքս ինձ, միայն նրա հմար, որ մարդ կոչումն եմ ստացել: Միակ փարատը այն է, որ մարդիկ ֆիզիկապես մարդ են, սակայն մարդկանց հոգևոր աշխարհնենրը և արժեքները` տարբեր:
Մարդիկ սկսեցին զարգանալ և ի վերջո հանգեցին այն եզրակացմանը, որ պատերազմը ոչ մի հարց չի լուծում, բացի վնաս պատճառելուց: Առաջ եկան սառը պատերազմները, որոնք իմ կարծիքով ավելի խելամիտ էին: Եվ եթե երկրների միջև ինչ-որ անհաշտելի հարցեր կան կամ մրցակցություն, քաղաքակիրթ լինելով` կարելի է այդ հարցերը բանակցությունների միջոցով լուծել: Սառը պատերազմի սկիզբը կարելի է համարել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Չերչիլի ելույթը Ֆուլտոն քաղաքում 1946 թ. Մարտի 5-ի, նրա ճառն ընդունված է անվանել սառը պատերազմի սկիզբ:
Մի թե ամեն բան աշխարհում պետք է լինի այնպես, ինչպես մարդիկ են ցանկանում: Գոյություն ունի պարտություն, զիջումներ, հաղթանակներ, մրցակիցներ: Բուռն զարգացումներից հետո աշխարհում մարդիկ սկսեցին իրոք զարգանալ, քաղաքակրթություն ձեռք բերել: Այս ամենը գլխավոր փաստը այն է, որ հիմա աշխարհում պատերազմներ չկան, սակայն ասել, որ նրանք ամբողջովին վերացել են` սխալ կլինի: Իհարկե շատ երկրներում ժողովուրդը հակառակվում է պետությանը, ապստամբում, վնասները անպակաս: Սակայն բավական փոփոխություններ են նկատվում,և եթե ամեն ինչ գնալով էլ ավելի զարգանա,
ինչում ես վստահ եմ, մի օր աշխարհում կտիրի խաղաղություն: Սակայն չենք մոռանում, որ գոյություն ունեն և դեռ երկար ժամանակ կշարունակեն գոյություն ունենալ զարգացած երկրներ, որոնք միևնույն է կշարունակեն իրենց տիրապետության տակ պահել մի շարք երկրների:
Էլեն Կարապետյան, 10-րդ դասարան
0 comments:
Post a Comment