Monday, December 3, 2012

Ինչու է մեր քաղաքը կեղտոտ



Շատ տարածված թեմա, որ հուզում է բոլերին:Այն քաղաքում, որտեղ չկան գիտակից մարդիկ, որտեղ չկա կուլտուրա, դաստիարակություն և գլխավորը` հարգանք մեկը մյուսի նկատմամբ, հենց այդ քաղաքն է, երևի թե, ամենակեղտոտը:
 Բնականաբար, այդ գործում իրենց մեծ ներդրումն ունեն մարդիկ, որոնք շարժվում են ոչ թե իրենց սեփական գլխում ծագած մտքերով,այլ, թե ինչ կանեն
մյուսները, որպեսզի կրկնօրինակեն նրանց, լինի դա վատ,թե լավ`կապ չունի: Նրանք չեն էլ մտածում,որ ցույց են տալիս իրենց դեմքը,և մարդիկ իրենց չեն հարգում և չեն ընդունում:
 Սակայն մարդկանց մի մասն էլ հակված է նրան,որ պետք չէ կեղտոտել քաղաքը,որովհետև այն մեր բննօրանն ու տունն է,վերջիվերջո մենք այստեղ ապրում ենք:Եվ հաստատ ոչ մեկին դուր չի գա ապրել կեղտոտ քաղաքում:   Ուղղակի պետք է մարդիկ ունենան սեփական խելք,սեփական ուղեղ և համարձակություն ևս,որպեսզի իրենք իրենց արածի համար պատասխան տան և համարձակության շնորհիվ էլ նաև իրենց շրջապատող մարդկանց փորձեն հասկացնել, որ նրանք սխալ են վարվում՝աղտոտելով իրենց իսկ դեմքը:

 Սյուզի Թադևոսյան,10-3 դասարան

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic