Վերլուծում են Վիկա Մարկոսյանն ու Դավիթ Նիկողոսյանը
Մի քայլ առաջ
Ազատությունը ազատ միտքն է, որը ոչ ոքի վնաս չի տալիս, փոխարենը առաջ է գնում՝ տանելով մյուսներին իր հետ: Նկարում հենց դա էլ տեսնում եմ: Ճիշտ օգտագործված ազատություն, որը նկարում պատկերված աղջկան միայն առաջ է տանում: Դատելով նկարված դիրքից (քանի որ աղջիկը մեջքով է կանգնած)՝ մյուսները կանգնած հետևում են նրա առաջընթացին ու չեն փորձում հասնել նրան, կանգնել նրա կողքին կամ գնալ նրա հետ: Աղջկա համար միևնույն է՝ ուղղակի ցանկություն չունեն գնալու, թե հնարավորություն: Մի գուցե նրանց ոտքե՞րն են կապված: Շուրջը լռություն է, միայն թռչունների ծլվլոցն է լսվում: Գույներից կապույտն ու սպիտակը խաղաղություն, հանգստություն, ոչ շտապողականություն, իսկ կարմիրը՝ երիտասարդություն ու առույգություն են խորհրդանշում: Այսպիսով՝ կարծում եմ՝ հեղինակը պատկերել է ազատ մարդու անշտապ առաջընթացը, որին հետևում է ոչ ազատների հայացքը:
Վիկա Մարկոսյան
Վիկա Մարկոսյան
Միասին հեշտ է
Այս նկարին նայելիս զգում ես, որ թռչունները և աղջիկը հավասար դեր ունեն: Զգում ես ձայներ, որոնք հաճելի են թե՛ աղջկա, թե՛ լսողի համար: Չգիտես ինչու, կարծես խեղդում է ամբողջ դաշտով սփռված ծաղիկների բույրը են: Ամեն ինչ թվում է երազային, ու կարծես ամեն բանի դիպչելիս նրանք կխառնվեն ու ոչինչ կդառնան: Այս նկարում զգում եմ նաև թեթև ապրելու, կամ լավ տրամադրության վերաբերյալ ինչ-որ կարգախոս: Կոչերը ինձ համար բավականին շատ են, որոնք ամեն մեկն իր համար պետք է որոշի՝ որն է իրենը և ինչ է նշանակում:
Դավիթ Նիկողոսյան
Նայելով նկարին՝ ես տեսնում և զգում եմ անսահմանություն, ազատություն, ցանկություններ, արագություն, պարզություն, ադրենալին, հույսեր, աշխարհ, որտեղ միայն դու ես:
ReplyDelete... Աննկարագրելի զգացումներ, հույզեր, որոնք դու ցանկանում ես բաց թողնել վանդակից, ճախրել այդ ազատության մեջ: Իմ կարծիքով այստեղ կարմիր ծաղիկներն արտահայտում են քո բնույթը, խառնվածքը,մտքերը, երազները, այն նկարագրում է քեզ, այն քո բացառիկությունն է, եթե ուշադիր լինենք՝ կտեսնենք, որ կարմրից հետո գալիս է մուգ կապույտ գույն, որը նկարագրում է քո մյուս աշխարհը: Երկինքը խորհրդանշում է ազատությունը, իսկ թռչունները խորհրդանշում են այն, որ դու ցանկանում ես ազատվել վանդակից, թռչունի նման թռչել և կորել ազատության մեջ: