Monday, December 24, 2012

Ինչպիսի պատասխանատվություն եք կրում որպես ՀՀ քաղաքացիներ և համայնքի անդամներ


Պատասխանատվություն կրել նշանակում է պատասխան տալ այն ամենի համար, ինչ տեղի է ունենում մեր կյանքում: Մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում մեր կյանքի ու արարքների համար: Հասարակության համար պիտանի մարդ լինելու համար առաջին հերթին անհրաժեշտ է  հասկանալ և կրել որոշակի պատասխանատվություն` աշխատանքի, ընտանիքի, հայրենիքի, համայնքի  նկատմամբ: Տարիների ընթացքում ապացուցվել է,որ պատասխանատու մարդիկ կյանքում հասնում են բարձունքների և ունենում են հաջողություններ:
 Մենք բոլորս ապրում ենք համայնքներում, բայց երբ ասում ենք համայնք, առաջինը ինչ գալիս է մեր մտքին ` դա բակն է: Բակը, որի նկատմամբ պատասխանատու պիտի լինենք: Սկսենք տարրական երևույթներից: Օրինակ` չախտոտել, չվնասել և այլն: Նույն պատասխանատվությունը պետք է ունենալ աշխատանքի մեջ` կատարելով այն պատշաճ և սիրով:
Ընտանիքը պահանջում է ամենամեծ պատասխանատվությունը: Պետք է լինել ինքնահաստատված և հասուն , ընտանիք կազմելու և պատասխանատվություն կրելու համար :
Հայրենիքը մեծ հասկացողություն է և պահանջում է նույնքան մեծ պատասխանատվություն: Եթե ՀՀ բոլոր քաղաքացիները ունենան և հասկանան հայրենիքի նկատմամբ պատասխանատվությունը, ապա Հայաստանը կզարգանա և կբարգավաճի: Ունենալով պատասխանատվություն, շրջապատի կողմից կլինենք սիրված և հարգված:
Ես սիրում եմ երբ մարդ լինում է պատասխանատու և ինսքս էլ  ձգտում եմ դրան:

 Մարինա Մնացականյան,10-2 դասարան 

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic