Բոլորս էլ գիտենք,
որ մեր Արեգակնային համակարգում միակ մոլորակը, որում կյանք է գոյացել…
Բայց չէ՞ որ միայն կյանքը չէ, որ հետաքրքիր է։ Ես ձեզ կպատմեմ մեր հսկա հարևաններից մեկի` Սատուրնի մասին:
Բայց չէ՞ որ միայն կյանքը չէ, որ հետաքրքիր է։ Ես ձեզ կպատմեմ մեր հսկա հարևաններից մեկի` Սատուրնի մասին:
Նման հետաքրքիր տիեզերական
օբյեկտ այլևս չեք գտնի, չէ՞ որ նրա օղակները ճնշող մեծաասնությամբ բաղկացած են սառույցներից
(այո, այո, ջրից ստացվող սառույցներից):
Սառույց, որը չի կեղտոտվում։
Ի՞նչն է դրա պատճառը, ինչն է ապահովում այդ հսկայական բնական կառույցի ամրությունը,
գեղեցկությունը և փայլը:
Ամրությունը և գեղեցկությունը
ապահովում են գազային հսկայի մեծ գրավիտացիոն ուժը , իսկ փայլը մի ուրիշ հեքիաթ է։
Հուսամ՝ տեղյակ եք, որ տիեզերքը լի է փոշով, որն էլ ըստ օրենքների պետք է ծածկեր տիեզերական
այն օբյեկտները, որոնք չունեն մթնոլորտ:
Բայց սառույցի կտորներըմիշտ
բախվում են իրար, ինչը և առաջացնում է ցնցումներ և չի թողնում որ փոշին նստի սառույցների
վրա և ապահովում է լույսի մեծաքանակ անդրադարձում:
Իսկ հիմա խոսենք սառույցների
չափսերից։ Գազային հսկան լի է առեղծվածներով և մեծ հորիզոններ է բացում ուսումնասիրության
համար։։Նրա օղակների չափսերը արեգակնային համակարգում հավասար են Երկրագնդի վրա թղթի
բարակությանը:
Մի՞թե հիանալի չէ, ինչ իդեալական դասավորվածություն, իդեալական
գեղեցկություն, հետաքրքրե՞ց։ Եթե այո, ուրեմն հետևիր նյութերին. հաջորդ անգամ պատմելու
եմ նրա ամենատպավորիչ արբանյակների մասին:
Վահե Ղարիբյան
10-3 դասարան
0 comments:
Post a Comment