Wednesday, December 12, 2012

Դերենիկ Դեմիրճյանի «Հայը» կամ հայը՝ ըստ իս:


«Դուք արդյոք ինչ-որ բան հասկանո՞ւմ ե ք հայից»:
Այո, հասկանում ենք կամ էլ պարտավոր ենք հասկանալ, քանզի մենք էլ հայ ենք`տարօրինակ ու հանելուկային:
...Ու հասկանում եմ հայիս ամեն մի քայլը: Ասում եք՝ մարդիկ վախենում են ժամանակից, ժամանակն էլ եգիպտական բուրգերի ՞ց: Հայից է պետք վախենալ, հայից:
Նա եղել է միշտ, ամենքի հետ ու ամեն տեղ: Այսօր էլ կա, որովհետև երբեք չի մտածել լինելու, մնալու մասին, իր գոյը պահպանել է ծայրաստիճան ահեղ կռիվներով` քայլելով մահվանը զուգահեռ: Ստացվում է՝ հայը անմի ՞տ է: Հնարավոր է:

Հայը միաժամանակ «...բարեկամ է և թշնամի, ստեղծող և կործանող»ապրող, չմեռնող:
Ի ՞նչ է անում հայը առհասարակ: Կարող է անել ամեն ինչ՝ չանելով ոչինչ: Ստացվում է՝ հայը հակասակա ՞ն է: Հնարավոր է:

Ապրում է ամեն տեղ, հարմարվում ամեն ինչի հետ, միամտաբար հնազանդվում ամեն մեկին: Ազգովի տանջվում, տառապում է: Ստացվում է՝ հայը միամի ՞տ է: Հնարավոր է:
Փորձեք անծանոթ մի հայի հարցնել՝ ինչպես է: Շքեղ կյանքի մի այնպիսի նկարագրություն կլսեք, որ սթափվելու անհրաժեշտություն կզգաք, բայց նույն հարցը տվեք ծանոթ մեկին: Վաաա~յ, հանվեք, մերկացեք, տվեք ձեր վերջին շապիկը, որ հանկարծ չմեռնի դիմացինը: Ստացվում է՝ հայը հպարտ է ևաներես: Երկուսն էլ հնարավոր է: Անում է՝ ինչ խելքին փչի ու տուժում իր արածից: Հայը ազա ՞տ է: Հնարավոր է:
Սովորաբար մարդիկ աշխատում են լուծել առաջացած խնդիրները, բայց հայը լուծելուն զուգահեռ նորն է ստեղծում: Ստեղծում է, ու ինքն էլ իր ստեղծածից գլուխ չի հանում: Ստացվում է՝ հայը ստեղծագո ՞րծ է: Հնարավոր է:
Ստացվում է՝ հայը կա, ապրում է: Հնարավոր է և չկա, բայց կա հայի բնավորություն` «խասյաթ»՝ դարերով եկած: Իսկ դա բավակա ՞ն է լինելու համար: Հնարավոր է:
Ես գիտե ՞մ հայը ով է: Հնարավոր է՝ չգիտեմ կամ էլ գիտեմ, որովհետև հայ եմ` տարօրինակ ու հանելուկային:
Թամարա Ստեփանյան,10-3 դասարան

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic