Իմ
կարծիքով Երևանը գեղեցիկ է, համենայն դեպս այն ժամանակ, երբ չի լցվում աղբով:
Բոլորը բողոքում են, որ չեն ապրում մի էնպիսի քաղաքում, որը ավելի մաքուր է, գեղեցիկ,
գրավիչ: Ճիշտ է, մեր քաղաքը ունի բազում թերություններ:
· Միշտ
չէ, որ մաքուր է:
Շատ
ենք տեսել գարշելի տեսարաններ, երբ մարդիկ թափում են իրենց աղբը ոչ սահմանված տեղում:
Աղտոտելով մեր շրջապատը` մեղադրում ենք ուրիշներին, այնինչ ինքներս ենք մեղավոր ու
պետք է լուծումն ինքներս գտնենք :
· Պետք
է հոգատար լինենք բնության հանդեպ:
Պետք
է քայլել ուշադիր և սահմանված տեղերով, որպեսզի չվնասենք բնությունը: Այնինչ,
երբ մի նոր ծաղիկ ենք տեսնում մի գեղեցիկ վայրում, ագահաբար արմատախիլ ենք անում, ու
ամբողջ գեղեցկությունը վերանում է: Պետք է ուշադիր լինենք ամեն մի ծառի, թփի, ծաղկի
հանդեպ ու փորձենք չվնասել այն ինչ գեղեցկացնում է մեր քաղաքը:
· Պետք
է վերանա մուրացկանությունը:
Ամեն
գնով պետք է օգնենք մարդկանց, որպեսզի բոլորն ունենան իրենց սեփական տանիքը, որ փողոցներում
չթափառեն ու փող չաղերսեն:
Չնայած արդեն դժվար է տարբերել նրանց, ովքեր իսկապես ունեն փողի կարիք և նրանց, ում համար դա «աշխատանք» է դարձել :
Չնայած արդեն դժվար է տարբերել նրանց, ովքեր իսկապես ունեն փողի կարիք և նրանց, ում համար դա «աշխատանք» է դարձել :
· Չկան
խոտածածկ տարածություններ:
Ինձ
թվում է` բոլորս էլ սիրում ենք նստել խոտածածկ տարածության մեջ, գիրք կարդալ,
երաժշտություն լսել, նաև նվագել, կամ ուղղակի զրուցել ու զբոսնել: Քիչ են այդպիսի
տեղերը:
Այսպիսի
օրինակներ անվերջ կարող եմ թվարկել: Բայց ինչքան էլ մեր քաղաքը վատը թվա, միևնույն
է, մենք սիրում ենք այն:
Մարիամ Միրզոյան,10-1 դասարան
Մարիամ Միրզոյան,10-1 դասարան
0 comments:
Post a Comment