Friday, December 7, 2012

Հասարակությունն ու նրա տեսակները

Հասարակությունն անհատների և ընտանիքների ամբողջություն է, ում այլ կերպ անվանում են ժողովուրդ, ով հանդիսանում է պետության հիմքն ու միջուկը և ով ինքն է ընտրում իր ժողովրդավար կառավարչին կամ էլ հակառակ դեպքում բռնապետին: Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ հասարակությունն ամեն վայրում և բոլոր ժամանակներին էլ շերտավորված է եղել: Բայց շերտերը կամ խավերը նույնպես տարբերվել են միմյանցից ելնելով երկրի
կառավարման տեսակից: Պլատոնն առանձնացրել է մարդկային ոգու 3 տեսակ նկատի ունենալով ժողովրդավարական պետություն: Նա առանձնացնում էր բանական(փիլիսոփաներ, քաղաքագետներ, կառավարիչներ),
ցասմային(զինվորներ) և ցանկական ոգի(աշխատավորներ): Երկրորդ խավի տեսակները չնայած երեքն են, սակայն սրանք ամբողջովին տարբերվում են վերը նշված տեսակներից ըստ իրենց էությամբ: Այս խավի բաղկացուցիչ մասերը նշելիս մենք նկատի ենք ունենում բռնապետությունն ու օլիգարխիան: Սրա բաղկացուցիչներն են՝ բռնապետը, ենթարկվող ենթարկողներն ու ստրուկները(ճոռտերը): Հասարակության այսպիսի բաշխվածություն տեսնում ես ամենուր, բայց ինձ ամենածանոթը հայ հասարակությունն է: Այստեղ շատ հստակ երևում է այդ շերտավորումը՝ «կառավարիչ» կամ բռնապետ, տգետ և վախկոտ ոստիկաններ ու ստրուկներ: Մենք մտածում ենք «դե հա, ինչ կարամ անեմ որ, ինքը հլը նայի ինչ փողեր ունի է, ինչ ուզի կանի, իսկ ես հասարակ աշխատավոր եմ, ոչ փող ունեմ, ոչ էլ վերևներում ծանոթ կամ բարեկամ»: Ահա հայ հասարակության մտածելակերպը: Այնինչ, ոչ ոք չի մտածում, չէ որ բռնապետը նույնպես հասարակ մահկանացու է և շատ հեշտությամբ մի օր կարող է կորցնել և իր աթոռն ու առողջությունը և իր կյանքը: Միայն պետք է օգնել, որ այդ գործընթացն էլ ավելի արագ հասնի իր բարի ավարտին:      Ամփոփելով ասվածը կհայտնեմ կարծիքս հասարակությունների վերաբերյալ: Կարծում եմ, որ ժողովրդական պետություն գոյություն չունի, քանի որ բոլոր կառավարիչներն էլ հետապնդում են միայն մեկ շահ՝ իրենց անձնական շահը, որը միշտ էլ վնասում է ժողովրդին և տվյալ պետության հասարակությանը: Սակայն բռնապետություններ կան ամենուր և միշտ, միգուցե մի տեղ այն այդքան էլ արտահայտված չէ, որը մենք սխալմամբ անվանում ենք ժողովրդավարություն, իսկ մեկ ուրիշ տեղ այն այնքան լավ է արտահայտված, որ ուղղակի վառվում ենք  քննարկելու և քննադատելու ցանկությունից: Այսպիսի հասարակությունների և անհատների վերաբերյալ կա հետևյալ ժողովրդական խոսքը՝  «Ամեն մարդու մեջ կա և հերոս և հրեշ, ապագան կախված է նրանից, թե ում կնտրես դու ինքդ և ոչ ուրիշները…»:

Եղիկյան Լիանա, 10-րդ դասարան


0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic