Wednesday, December 5, 2012

Կյանք

Կյանք: Քաղցր ու գեղեցիկ բառ: Սա շատ բարդ երևույթ է: Մարդը սերմը գցում է հողը ևկարճ ժամանակ անց սերմը ծիլ է տալիս, աճում ու բազմանում:
Օդը, հողը, ջուրը և արևը սերմին կյանք են տալիս: Բնության աճը ավելի նկատելի է գարնանը: Գարունը կյանք է տալիս, բնությունը զարթոնք է ապրում և մարդը հիանում է՝ տեսնելով այս ամենը: Ծնվում և ապրում են ոչ միայն բույսերը, այլ նաև կենդանական աշխարհը: Մարդու կյանքի ընթացքը կախված է իր ապրելակերպից, նայած՝ ով ոնց է դասավորել իր կյանքը: Մարդը պետք է կարողանա իր կյանքի ընթացքում հասնել այն ամենին, ինչին ձգտում է, անի այն ամենը, ինչ ինքը երազում է: Կյանքը մարդուն տրվում է մեկ անգամ և պետք է կարողանա ապրել այնպես, որ իր ապրած կյանքի տարիները չափսոսա:

Մանուկյան Մխիթար, 10-2 դաս.


0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic