Անկախությունը յուրաքանչյուր պետության համար
բարձրագույն արժեք է: Պետության զարգացման, առաջընթացի, միջազգային ոլորտում սեփական
դիրքն ու դերը ունենալու երաշխիքն է: Պետության քաղաքացիների հպարտությունն է, որն
յուրաքանչյուր ազգի տալիս է լիարժեքության զգացում և հաստատակա
մություն:Այն ոչ
միայն ազատություն, այլև պատասխանատվություն է` հայրենիքի, ստանձնած պարտավորությունների,
պետության, երկրի և ժողովրդի հանդեպ:
Անկախությունը պատմական կարևոր նշանակություն ունի մեր հանրապետության համար: Հայաստանը, 21 տարի առաջ ստացած անկախությունը չվտանգելու համար, պետք է պայքարի ամեն օր: Այժմ մենք կախված չենք այլ երկրներից և ունենք սեփական ապագան սեփական ձեռքերով կերտելու հնարավորություն:
Լուսինե Սահակյան, 10-2 դասարան
0 comments:
Post a Comment