Ես եկել եմ, քանի որ պիտի
գայի:Եկել եմ այնտեղ, ուր գոյություն ունեցողը երևակայություն չէ, իրական պայքար է`
մի շրջան,որի կենտրոնը ամեն տեղ է, ամեն ինչ հոսում է ամեն քայլափոխի:Ես այստեղ եմ,
հիմա, ես այս պահն եմ, որն արդեն անցյալ է, և ես չեմ լինի ապագայի դատավորը:
Ես եկել եմ մասնակցելու այն խաղին, որի մեջ առաջատար խաղաքարտերը խիզախ մտքերն են`նրանք զոհվում են, սակայն ապահովում են հաղթանակ:
Ես եկել եմ նպատակի հետևից և ամենադանդաղ քայլերով անգամ ավելի արագ կհասնեմ դրան, քան նա, ով վազում է աննպատակ: Նպատակը բնավորություն է, ես եկել եմ ամուր բնավորությամբ: Անցյալն ու ներկան իմ միջոցներն են, միայն գալիքն է իմ նպատակը:Ես եկել եմ աոանց երկմտանքի,այսօր ոչինչ չի խոչընդոտի վաղվա շարժմանը:
Անհրաժեշտ է ինչ-որ ավելի մեծ բան, քան տաղանդը`ներկան հասկանալու համար,ինչ-որ մեծ բան,քան հանճարը`գալիքը կանխատեսելու համար և մեկտեղ ոչինչ անցյալի համար:
Որքան դյուրին է խախտել մեր մեռած զգացմունքների հանգիստը` անցյալը միախառնելով ներկային,նպատակ դարձնելով միայն ապագան:
Ես եղել եմ,ես եկել եմ,ես կգամ:

Թամարա Ստեփանյան,10-3 դասարան
0 comments:
Post a Comment