Friday, December 7, 2012

Ինչի՞ համար է տրված իշխանությունը


Իշխանություն ասելով ես հասկանում եմ պետություն կամ ընդհանրապես աշխարհի կառավարման մի ձև, որի շնորհիվ կարող են համապատասխան մարմինները իրենց իշխանությունը դնել մարդկանց  մեջ:Կարող եմ նաև հպարտ ասել, որ իշխանությունը պահում է աշխարհին, որպեսզի վերջնականապես չկործանվի: Իշխանությունը տրված է, որ կառավարողները հաշվի առնելով ժողովրդի կարծիքը ստեղծեն մի միջավայր ու ղեկավարեն, որպեսզի մարդիկ չանցնեն թույլատրելիի սահմանը, բայց ովքե՞ր են
կառավարիչները, այն հանցագործենրը ովքեր հենց իրենքեն կիլոմետրերով անցնում սահամանը: Եկեք էլ չխոսեմ ներկա դրության իշխանության մասին, որը կառավարում է զուտ իր գրպանի պարունակությունը ավելացնելու համար: Իշխանություն հասկացողությունը տրված է ամեն մեկիս մեջ՝ հոգում, սակայն ինչպես մենք այնպես էլ մնացածները հաճախ չգիտենալով դրա իրականության զորության մասին անգիտակցաբար կողմ ենք ու ուզած չուզած հնազանդ ենք այն մարդուն, ով իշխում է տերությունը: Այդ վախը գալիս է մեր՝ ամեն մեկիս կասկածամտության պատճառով, կարծելով թե համաղմբված լինելով չեն՞ք կարող դեմ կանգնել այս ճղճիմ իշխանության ձևակարգի փոփխմանը ու պահանջենք մեր իսկ երազած երկիրը: Մի թ՞ե այդքան վախկոտ ենք մենք: Չնայած ինչ եմ ասում, ինքս էլ տեսնում եմ այս ամենը ու հետո ինչ՞ու պիտի հարց ծագի, թ՞ե արդյոք վախկոտ ենք, թ՞ե ոչ, եթե դա այդպես է: Իսկ եթե պնդում եք, որ սխալ եմ, ապա չարաչար սխալվում եք, որովհետև այդ մարդկության բազմության մեջ դուք էլ եք մտնում, ովքեր չեն հավատում իրենց ուժերին, որի շնորհիվ կարող են անգամ այս ահռելի աշխարհը փոխել:
Լիլիթ Գևորգյան,10-4 դասարան

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic