Հասարակությունը կազմում է յուրաքանչյուր պետության հիմքն է: Հասարակության յուրաքանչյուր անդամ ունի իր պահանջմունքերը, խնդիրները, որոնց համապատասխան բավարարումն ու լուծումը պետության շահերից է բխում: Եթե ունես առողջ ու հասուն հասարակություն, ապա ունես
ամուր և վստահելի պետություն:
Մեր հասարակության մեջ ևս կան շատ խնդիրներ:
Ամեն ոլորտում էլ կան որոշակի բարդություններ ու խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է աջակցություն:
Առաջին հերթին աճող սերնդի կրթության ճիշտ
կազմակերպումն է: Կրթության կազմակերպումը
ժամանակակից աշխարհում շատ կարևոր է: Կրթված մարդը իրեն զգում է վստահ և կարող
է հաղթահարել ցանկացած
խոչընդոտ: Կրթված մարդը հեշտ է հասկանում իր շրջապատը, լուծում
առօրյա խնդիրներ, որոնք առաջանում են ցանկացած մարդու կյանքում: Հասարակության զարգացվածության
մակարդակը կախված է հասարակության անդամների
կրթվածության մակարդակից: Որքան կրթված են տվյալ հասրակության անդամները, այնքան հասարակությունը
ապահովված է տարբեր բնագավառի մասնագետներով: Ուստի պետությունը պարտավոր է զինել աճող
սերնդին համապատասխան գիտելիքներով, քանի որ մենք ենք մեր հասարակության վաղվա ապագան: Սա կարելի է համարել բոլոր ժամանակների թիվ մեկ
խնդիրը:
Եթե սկսեմ թվարկել բոլոր խնդիրները, ապա հաստատ ինձ շատ ժամանակ և
համբերություն պետք կգա: Այդ իսկ պատճառով
կանգ կառնեմ որոշ հարցերի վրա միայն; Ինչպիսի՞
խնդիրներ ունի մեր հասարակությունը? Այժմ հասարակությունը
ամբողջովին փոխվել է, մարդիկ դարձել են հպարտ,
ալարկոտ, եսասեր, անտարբեր, նախանձ, ագահ, զայրույթով լցված ու էդպես կարող եմ շատ ուրիշ բառերով նկարագրել:
Վերցնենք հենց մեր ճանապարհները, վարորդներին ու հետիոտներին: Այնքան
շատ ագրեսիա կա այստեղ և այնպիսի տպավորություն
է ստեղծվում, որ բոլորս էլ այդ շարժման անդամ ենք և սկսում ենք միմյանց ատել; Խցանման
ժամանակ, որտեղ թույլատրվում է երկու շարքով
անցնել, կանգնում են 4 շարքով, վարում են մայթերով, ազդանշաններով փորձում առաջ անցնել
և իրենց թույլ տալիս հայհոյել: Հենց այստեղ
ել դրսևորվում է ոմանց եսասիրությունը, հպարտությունը:
Շատ ցավոտ հարց ևս, որին անպայման անհրաժեշտություն
կա անդրադառնալ. Դա մեր քաղաքի աղբի խնդիրն է: Ինչու՞ է ոմանց թվում, որ իրենք իրավունք ունեն աղբը թափել
ցանկացած տեղ և ինչով է պարտավոր մեկ այլ անձ
նրա աղբը թափել: Եթե կանգառներում դրված են փոքրիկ արկղեր, չի նշանակում, որ կարող
ենք մեր տան ամբողջ օրվա աղբը արկղը ջարդելով տեղավորել :
Ես էլ, լինելով հասարակության մի մասնիկ, ունեմ մի շարք խնդիրներ;
Դրա համար պարզապես պետք է փորձենք պատասխանատու լինել մեր արարքների և կյանքի համար,
դնենք այդ խնդիրները հասարակության մեջ՝ որպես յուրաքանչյուրի անհատական խնդիր: Սակայն
ոչ ոքի պետք չէ մեղադրել, քանի որ յուրաքանչյուրս էլ ունենք թերություններ: Ողղակի
պետք է ընդունենք դրանք և փորձենք ազատվել:
Օրենքի գերակայությունը սահմանված է բոլորի
համար, սակայն ոչ բոլորն են ենթարկվում: մեր երկրում ոտնահարվում է հասարակության միջին
և ցածր խավերի իրավունքները: Ովքեր ունեն դիրք
և պաշտոն, ազատ գործունեություն են ծավալում՝ առանց մտածելու դիմացինի աշխատելու, ապրելու և տեղաշարժվելու իրավունքի
մասին: Պետությունն ու իշխանությունը պարտավորված են պաշտպանելու հասարակությանը, նրանց
շահերը: Պարզ է, որ խնդիրների լուծման համար ժամանակ և միջոցներ են հարկավոր, սակայն ինչ որ ձեռնարկումներ, քայլեր անհրաժեշտ են:Միևնույն
ժամանակ պետք չէ անգործության մատնվել և ամեն ինչում մեղադրել պետությանը և դիմացինին: Ուղղակի պետք է սկսենք ինքներս մեզանից:
Իմաստուն մարդիկ ասել են. Մաքուր է ոչ
թե այնտեղ, որտեղ միշտ հավաքում են, այլ այնտեղ, որտեղ չեն կեղտոտում:
Իմ կարծիքով հասարակության ամենամեծ խնդիրը
հենց մարդկանց փոխելու դժվարության մեջ է:
Լենա Վարդանյան, 11-3 դասարան:
0 comments:
Post a Comment