Thursday, March 7, 2013

Եթե Վասակ Սյունին կասեցներ ապստամբությունը

                                                                                                                 Վերլուծություն


  Հայաստանում  ապստամբություն էր սկսվել և կամաց-կամաց ապստամբությունը թափ էր առնում: Կազմվեց կառավարություն. մարզպան` Վասակ Սյունի,  սպարապետ և ապստամբության ղեկավար` Վարդան Մամիկոնյան,  Մեծ դատավոր (Կաթողիկոս) ` Հովսեփ Վայոցձորեցի, մաղխազ` Խորեն Խորխոռունի: Երկրի պաշտպանությունը ապահովելու համար Վարդան Մամիկոնյանը զորքը բաժանում է երեք գնդի և տարբեր տեղեր ուղարկում` պաշտպանելու: Առաջին գունդ` Ներշապուհ Արծրունու գլխավորությամբ, շարժվում է հարավ` պաշտպանելու Հայոց աշխարհը  Ատրպատականի կողմից: Երկրորդ գունդը` Վարդան Մամիկոնյանի հրամանատարությամբ, շարժվում է դեպի հյուսիս-արևելք` բուն Աղվանք և Ճորա պահակ: Երրորդ գունդը հանձնվում է Վասակ
Սյունուն և մնում է Այրարատ աշխարհում:
450 թվականին տեղի է ունենում Խաղխաղի  ճակատամարտը, որտեղ հայերը հաղթանակ են տանում, շարժվում են առաջ, հասնելով Ճորա պահակ, այնտեղ ևս հաղթանակներ են տանում: Եվ այդ ուրախ պահին գուժկու լուր է հասնում Հայոց աշխարհից: Վարդան Մամիկոնյանին տեղեկացնում են, որ Վասակ Սյունին փոխել է իր դիրքորոշումը, հրաժարվել է ապստամբությունից: Ոչ մի օգնություն չստանալով Բյուզանդիայից` Վասակը ծրագրել է  հաշտության պայմանագիր կնքել պարսիկների հետ: Իսկ ժողովրդին ապստամբությունից հետ պահելու համար, ինչպես նաև նրանց աջակցությունը ստանալու համար, հավատացրել է, թե իբր Հազկերտը (պարսիկների թագավորը) հրաժարվել է կրոնափոխությունից: Իր քայլի պատճառ կարող է հանդիսանալ նաև իր որդիների պատանդության մեջ գտնվելը: Սակայն այդ ժամանակ, հասկանալով պահի լրջությունը, Վարդան Մամիկոնյանը հետ է վերադառնում և բոլոր մեծ աշխատանքները վերցնում իր ուսերին:
450 թվականի մայիսի 26-ին տեղի է ունենում Ավարայրի ճակատամարտը` Տղմուտ գետի ափին: Զորքերի տարբերությունը ահռելի էր: Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ հայերը ամեն կերպ պայքարում էին, սակայն ոչ մի հաջողության չեն հասնում, պարսիկները մարտ են մցնում ավերիչ փղերին: Հայերը պարտություն են տանում: Հայոց զորքից զոհվում է 1036 զինվոր, իսկ պարսիկներից` 3544:

Իսկ հիմա եկեք համեմատենք ` ինչ կլիներ, եթե Վասակ Սյունին հասներ իր ուզածին և կասեցներ ապստամբությունը` հաշտության պայմանագիր կնքելով  Հազկերտի հետ:
Այդ ժամանակ Հայաստանը ոչ մի տեղից օգնությույն չէր կարող սպասել, Բյուզանդիան, դաշինք կնքելով պարսիկների հետ,  ոչ մի կերպ չէր ցանկանում օգնել Հայաստանին: Եվ մենք մնացել էինք մենակ և հույսը դրել էինք մեր ազգի վրա: Եթե չապստամբեինք և հնազանդվեինք Վասակ Սյունուն, կկորցնեինք առաջնահերթ երկրի պետականությունը, ինքնուրույնությունը, կրոնը, տարածքները, կանցնեինք պարսիկների տիրապետության տակ: Անգամ այն ժամանակ, երբ մենք չէին հնազանդվում, Հազկերտը արդեն իսկ փորձում էր ամեն կերպ իր տիրապետության տակ առնել մեզ, իսկ եթե հաշտության պայմանագիր կնքեինք, ընդհանրապես հայ ազգից ոչինչ չէր մնա: Անգամ Նվարսակի պայմանագրից հետո, պարսիկները կրկին իրենց ազդեցությունն էին ուզում ունենալ Հայաստանի վրա: Միանշանակ համաձայն չեմ Վասակ Սյունու առաջարկի հետ, այնպիսի տավորություն է, որ Վասակ Սյունին վախեցել էր: Եթե նա կարողանար տեսնել ապագան, սարսուռն ավելի կմեծանար : Միանշանակ պարսիկները երբեք չէին հրաժարվի կրոնափոխությունից, այլ ավելի կմեծանար այդ ցանկությունը, քանի որ ապստամբությունը դեռ չսկսած, արդեն հաշտության պայմանագի՞ր ենք կնքում, դա նշանակում է, որ մենք թույլ և կոտրված ազգ ենք և չենք կարողանում պայքարել, մեր պետականության, մեր երկրի և կրոնի համար:
Սակայն ժամանակին Վարդան Մամիկոնյանին հաջողվեց  կանխել Վասակ Սյունու քայլը  և շարունակելով ապստամբությունը ` հասավ Ավարայր:

Ի՞նչ տվեց մեզ Ավարայրը:
Ավարայրի ճակատամրտը և ընդհանրապես մեր ապստամբությունը` մեկ անգամ ևս ապացուցեց Հազկերտին` մենք երբեք չենք հանձնվում, անգամ պարսիկների բազմահազար զորքի առաջ: Ճիշտ է, մենք չհաղթեցինք, սակայն չհանձնվեցինք, պայքարեցինք և հասանք նրան, որ չընկանք պարսիկների տիրապետության տակ: Չկորցրեցինք մեր պետականությունը, մեր կրոնը, ճիշտ է մեծ կորուստներ ունեցանք, սակայն ազատագրեցինք մի ամբողջ ազգ: Իսկ հետագայում Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ, շարունակվեց ապստամբությունը, անգամ Ավարայրը մեզ չկանգնեցրեց, և ի վերջո կնքվեց Նվարսակի հաշտության պայմանագիրը, երկար պայքարից և զոհողություններից հետո: Միևնույն է պարսիկները շարունակում էին հետապնդել հայերին, ստիպում էին ընդունել մազդեզականությունը, սակայն ապարդյուն` մենք երբեք էլ չհանձնվեցինք:
 Ավարայրի ճակատամարտն էլ իր մեծ ազդեցությունը ունի նրա մեջ, որ այսօր մենք ունենք անկախ երկիր, ինքնուրույն, պետականություն, մեր կրոնն է քրիստոնեությունը և չենք գտնվում ինչ-որ երկրի տիրապետության տակ:

Էլեն Կարապետյան, 10-3 դասարան:

1 comments:

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic