
Ինչպես բարի քույր մը, ցանկալի առտուն լուսացավ հոգվույս մեջ՝ կարոտով մթագնած. ինչպես բարի քույր մը, ինչպես շուշան մը՝ անձավի մեջ ծաղկած։
Ինչպես բարի քույր մը, գորովազեղ առտուն իր խունկ ձեռքերով ամենն ալ գգվեց. գգվեց ամենն ալ ցավիս ծաղիկներուն, որոնց բաժակները բարձրացան, բարձրացա՜ն՝ անոր նայվածքին լույսովը թրջվելու։
Եվ ինչպես բարի քույր, ինչպես բարի քույր՝ վաղաժամ մեռած՝ քնացավ առտուն, իր գորովանքով օծած հասկերը իմ տարփանքներուս։
0 comments:
Post a Comment