Վերջերս
իմ սիրելի հեղինակների շարքին ավելացավ նաեւ ինքը՝ Վոլֆանգ Բորխերթը, նա հենց այն է,
ինչ փնտրում էի, այն նորությունն է, որ այսքան ժամանակ չկար ու մեկ էլ հայտնվեց: Հայտնվեց,
ու մինագամից սիրահարվեցի իր ոճին, գրելաձեւին եւ ասելիքին:
Գրում
է շատ հակիրճ, բայց այդ հակիրճության մեջ այնքան բան կա, որ տպավորություններս չեմ
էլ կարողանում արտահայտել:
Չգիտես
ինչու, հենց ամենասկզբից նրան շատ նմանեցրի Էդգար Ալան Պոյին: Հնարավոր է՝ չհամաձայնեք,
բայց ես իրոք գտա նմանություն: Բորխերթը գրում է նույնքան միստիկ, բայց չի առաջացնում
վախ։ Հենց դա էլ նրանց տարբերությունն է:
Նա
գրում է պատերազմի, դիակների, հրացանների, վերանալու մասին: Երեւի այս թեմատիկան գալիս
է նրանից, որ նա ապրել եւ ստեղծագործել է պատերազմի տարիներին եւ բնական է, ներշնչվել
է հենց դրանով: Ասածիս վառ օրինակը՝ «5000 տարի հետո….» Այսինքն՝ կյանքը կանգ չի առնում
ոչ մի պատերազմից, ոչ մի մահից։ 5000 տարի հետո էլի ծառերը կան, կենդանիները կան ու
նույն վարքն ունեն, ու մարդիկ էլ կան։ Եթե խորքը նայենք, սրանք, իհարկե, այլ ծառեր
ու մարդիկ են, բայց խլուրդն է խլուրդ։ Նա ավելին տեսնել չի կարող. իրեն հետաքրքիր չէ։
Բորխերթի
խոսքում նկատվում են բառակրկնություններ, որոնք ավելի հետաքրքիր են դարձնում գործը.«Դրա
համար մեկը հնարել է իր հրացանը: Դրա համար նա վարձատրվել է, եւ մեկը, մեկն էլ հրամայել
է»: Սիրում եմ իր միստիկան, որը, թվում է, սարսափելի է եւ տխուր, բայց իր առանձնահատկություններից
մեկն էլ հենց այն է, որ միստիկային գումարում է նաեւ լուսավորությունը: Գրվածքները
բոլորը տխուր են, բայց միեւույն ժամանակ ավելի լուսավոր: Եթե կատարվում է վատը, ապա
դրան անպայաման ուղեկցում է բարին:
Ինքը
տառապյալ էր, եւ իր խոսքում դա շատ պարզ երեւում է: Գրում է հենց տառապանքի մասին,
քանի որ մարդկանց ցանկանում էր կոչ անել, որ լինեն ավելի բարի ու գնահատեն այն, ինչ
ունեն: Լինելով ռեալիստ (ես նրան այդպիսին եմ համարում)՝ գրում էր այն, ինչ տեսնում
էր, չէր փորձում քողարկել եղածը, չէր ապրում երազներով: Նա նա էր, ով ուներ անհատականություն։
Բորխերթը թողել է իր ետեւից արժեքներ, որոնք մինչ օրս կան ու կմնան: Համոզված
եմ:
0 comments:
Post a Comment