Բացատրել հստակ, թե ինչ
է իշխանությունը, միանշանակ դյուրին չէ, քանի որ
իշխանությունը մեր կյանքում դրսևորվում է տարբեր ձևերով ու տեսակներով:
Պետք է տարանջատել իշխանության բնույթը`մարդ-մարդ,
մարդ-բնություն, նաև
մարդ-հասարակություն հարաբերություններում:
Իշխանությունն ինքնին հնարավորություն և կարողություն է իրականացնելու սեփական կամքը` ազդելով այլ մարդկանց գործելակերպի և գործունեության վրա:
Իշխանությունն ինքնին հնարավորություն և կարողություն է իրականացնելու սեփական կամքը` ազդելով այլ մարդկանց գործելակերպի և գործունեության վրա:
Նայելով քաղաքական տեսանկյունից` անդրադառնանք քաղաքական տերմինների բացատրական բառարանին, որտեղ «իշխանություն» հասկացողության համար տրված է հետևյալ բացատրությունը,
«Իշխանությունը քաղաքականության կենտրոնական, ինստիտուցիոնալ եւ օրենսդրական-կարգավորիչ մասն է, ինչպես նաև մեկն է առավել հին ու կարևոր խնդիրներից քաղաքական գիտելիքներում, գրականության եւ տեսողական արվեստի մեջ, հասարակության մշակույթի ու կոնկրետ հենց անձի վերաբերյալ»:
Իշխանությունն ուղղակի և անուղակի կերպով կախված է մարդկային հարաբերություններից:
Եթե մարդ մարդու հետ չունի լավ հարաբերություններ, ուրեմն իշխանության և դրա բաշխման մասին խոսք լինել անգամ չի կարող: Այսինքն` չկա հարաբերություն, չկա նաև իշխանություն:
Մարդիկ օգտագործում են իշխանությունը իրենց կյանքը բարելավվելու և ավելի բարեկեցիկ դարձնելու համար:
Իշխանությունը վատթարացնում է, անասելի բարելավվում է մարդկային փոխհարաբերությունները:
Իշխանությունը դեղամիջոց է, ավելի դիպուկ` թմրանյութ, առանց որի քաղաքական գործիչները չեն կարող ապրել, թմրանյութի չափաբաժինը տալիս ենք մենք ու մենք էլ կրում ենք մեր տված չափաբաժնի կործանիչ հետևանքները:
Իշխանությունը ծնում է անհավասարություն:
Կարելի է ենթադրել, որ մարդ - հասարակություն հարաբերություններում իշխանություն առաջանում է, եթե կա հասարակություն և պետության ստեղծման նախադրյալներ ու անհրաժեշտություն:
Առանց իշխանության և ուժային փոխհարաբերությունների դժվար, գրեթե անհնար է պատկերացնել պետության գործունեությունը:
Շուշան Բալայան
11-2
դաս.
0 comments:
Post a Comment