Կատարյալ
ոչինչ չկա: Այս ճշմարտությունը վերաբերում է նաեւ հասարակությանը, որը ես համարում
եմ իրար կողք ապրող, իրարից որոշակի կախվածություն ունեցող, իրար հետ որոշակի չափանիշներով
կապված մարդկանց ամբողջականություն, որը շատ բարդ համակարգ է, հարաբերություն է եւ
այլն:
Կարծում
եմ, որ ՀՀ հասարակության ամենամեծ թերությունը մասնատվածությունն է: Ես չեմ խոսում
բուն ՀՀ տարածքում բնակվող հայերի ու Հայկական Սփյուռքի բաժանվածության մասին. այդ
երկուսը դիտարկում եմ թե՛ միասին, թե՛ առանձին-առանձին: Մասնատված է թե՛ ՀՀ տարածքի
բնակչությունը, թե՛ Հայկական Սփյուռքի հայերը: Պատմությունն
ուսումնասիրելով համոզվում
եմ, որ սխալ չեմ. որքա՜ն են հայերը կառչել դրսի օգնությունից, ինչքա՜ն են իրենց իրենց
մեջ պառակտված եղել, բաժան-բաժան ապրել, գործել: Չէ՞ որ միշտ էլ գիտակցել ենք, որ այդքան
էլ մեծ ազգ չենք. ապա ինչու՞ ենք շատ անգամ հետապնդել անհատական շահերը (նույնիսկ այն
դեպքերում, երբ այդ շահը չի համընկել հայ ազգի ամբողջ շահի հետ): Սա այն թերություններից
է, որ մինչ այսօր տեսնում եմ իմ հասարակության մեջ. ինձ համար այնքան էլ կարեւոր չէ,
թե արդյո՞ք միակ հասարակությունն ենք աշխարհի երեսին, որ նման թերություն ունի: Ինձ
համար կարեւոր է, որ վերջապես մի օր հայ ազգը, այդ դարավոր ազգը, որ գոյատեւեց ու հիմա
անկախ է, երբ իր հարեւան մեծ տերությունները տապալվեցին, միասնական դառնա: Դրա սկիզբը
պիտի դրվի ամեն մի հայ անհատի մեջ. մարդ նախ պետք է ինքն իր մեջ միասնական,
ամբողջական լինի, որպեսզի կարողանա նաեւ իր կողքինի, ազգակցի հետ միասնական լինի:
Մեկ այլ
թերություն է անցյալից կառչելը: Շատ լավ է ու պետք է իմանալ անցյալը, հիշել մեծերին,
հարգել պատմությունը, սակայն կարծում եմ, որ մեր հասարակության մեջ այն երբեմն չափից
դուրս է գալիս ու «անհամանում»: Անհամանալուց բացի այն երբեմն փակում
է մեր աչքերն ու գիտակցությունը. անցյալից պետք է սովորել, ոչ թե դրանից կառչել ու
դրանով ապրել:
Ինձ համար
թերություն է անվերջ բողոքելը: Հայ հասարակության մեջ դա էլ եմ նկատել ու նկատում եմ:
Ոչ միայն բողոքել, այլ նաեւ տրտնջալ: Չեմ ասում, որ բողոքելու տեղ չկա, սակայն պետք
չէ միայն վատին նայել:
Հասարակությունը,
ըստ իս, պիտի անհատին ոգեւորի, գոտեպնդի: Սակայն մեր հասարակության մեջ տեսնում եմ
ճնշող բնավորության գծեր: Մի քիչ տարբեր եղիր ավանդական ու նահապետական սովորույթներից,
քեզ ինչ անուն ասես կկպցնեն: Սակայն լավ է, որ այս թերությունը վերջին
ժամանակներս վերացել է, գոնե մի փոքր, շատ քիչ, բայց վերացել է: Սակայն սա համընդհանուր
բնույթի ինչ-որ հատկանիշ, այն, որ եթե համաձայն չես հասարակության շրջանակներում
ընդունված գաղափարներին, դու ուրիշ ես` լավը չես: Հոսքին հակառակ գնալը
միշտ էլ դժվար է:
Որպես
ՀՀ քաղաքացի, վերանայելով այն հասարակությունը, որում ապրում եմ, աշխատում եմ լինել
այն անհատը, որը մասը կլինի այն, հուսով եմ շատացող խմբին, որը կվերացնի թերությունները:
Ամբողջովին դա անել հնարավոր չի լինի, սակայն ուրախ կլինեմ, որ դրանց մի մասը սկսի
վերանալ:
Էմմա Կիրակոսյան, 11-րդ դասարան:
0 comments:
Post a Comment