Թուրք հետազոտող Ումիթ Քուրթը երկու շաբաթ աշխատել է հայկական արխիվներում, և իր հոդվածում հերքում է թուրքական կառավարության թեզը՝ հայկական փակ արխիվների մասին:HyeTert-ում հրապարակված հոդվածը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.«Մոտ երկու շաբաթ է՝ թեկնածուական ատենախոսությունս գրելու համար Երևանում...
Browse » Home » Archives for May 2014
Saturday, May 31, 2014
Friday, May 30, 2014
Ֆրանսուազ Սագան. «Մի Երեկո»
«Եթե ուզում ես որոշ բաներ մոռանալ, պետք է անպայման մտածես ուրիշ բաների մասին»,- բարձրաձայն ասաց կինը և կանգ առավ սենյակի մեջտեղում՝ մեղմ ժպիտը դեմքին: Նրա գլխում ժամանակը սպանելու երեք ծրագիր էր պտտվում՝ զանգել Սիմոնին և միասին գնալ որևէ տեղ, երեք քնաբեր հաբ կուլ տալ և քնել մինչև առավոտ (այս վճիռը,...
Հերման Հեսսե / Մենակությունը անկախություն է
.jpg)
Մենակությունը անկախություն է… Մենակությունը սառն է, այո, բայց և անաղմուկ, զարմանալի անաղմուկ ու մեծ, ինչպես ցուրտը, լուռ անհունը, որի մեջ շարժվում են աստղերը:Մարդը հնարավորություն ունի ամբողջովին տրվելու հոգևոր կյանքին, մերձենալու Աստծո սրբազան իդեալին: Եվ դրան հակառակ, նա բոլոր հնարավորություններն...
Շարլ-Մորիս Թալեյրան / Մտքեր
Ամուսնությունն այնքան հիասքանչ բան է, որ պետք է դրա մասին ամբողջ կյանքում մտածել:
Հավատալ ճակատագրին՝ նշանակում է չհավատալ ինքդ քեզ:
Ես ներում եմ իմ կարծիքը չընդունող մարդկանց, բայց չեմ ներում նրանց, ովքեր չունեն իրենց սեփականը:
Դիվանագետի լավագույն օգնականն իր խոհարարն է:
Սուտն այնքան հիանալի բան...
Կապիկն ու գորտը / Առակ
Մի սարում ապրում էին կապիկն ու գորտը: Մի անգամ կապիկը գալիս է գորտի մոտ և ասում .
-Այնտեղ, ներքևում բարձիթողի արված մի դաշտ կա, արի գնանք այնտեղ բրինձ ցանենք, կհասնի` միասին կուտենք...
- Ի՞նչ կա որ, - համաձայնում է գորտը, - կարելի է: Գնանք միասին հողագործություն անենք: Հենց վաղն էլ կսկսենք:
Այդպես...
Thursday, May 29, 2014
Ալիս Մունրո. հատված Նոբելյան մրցանակի հարցազրույցից
Կանադացի արձակագիր Ալիս Մունրոն 2013-ին գրականության ոլորտում պարգևատրվեց Նոբելյան մրցանակով՝ որպես «ժամանակակից կարճ պատմվածքի վարպետ»: Նա վատառողջ էր և չկարողացավ մեկնել Ստոկհոլմ՝...
Sunday, May 25, 2014
Friday, May 23, 2014
Monday, May 19, 2014
Տարեդարձ է այսօր

Այսօր լրանում է «Հեռադիտակ» ուսումնական բլոգի հիմնադիր-անդամ Վիկա Մարկոսյան ծննդյան 16-ամյակը:
Վիկա ջան, շարունակիր անկոտրում ու հարատև քո քայլերթը այս լուսավոր աշխարհում:
Սիրում ենք ու հպարտանում քեզանո...
Դեղին ծաղիկ / վերլուծություն

Սանասար Գևորգյան,
Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:
Կորտասարի "Դեղին ծաղիկ" պատմվածքը կարդում էի առաջին անգամ: Թվում է, թե նա գրում է մարդկային տարբեր մանր խնդիրների մասին, որոնք գրեթե ոչ մի առանձնահատկություն չունեն: Ինչ-որ տեղ այդպես է: Կարծես յուրաքանչյուր ոք ունի ...
Sunday, May 18, 2014
Հատվածներ...

Մարդկային կյանքը ներկայացնում է մի սարսափելի կռվի հանդիսարան, ով որ ընդդիմադրության շնորհք չունի, նա պիտի ընկնի, անհետանա, ոչնչանա...
Րաֆֆի «Ջալալեդդին»
Արտասուքը մի զարմանալի արտահայտություն է հոգեկան կրքերի: Որպես տխրությունը, նույնպես և ուրախությունը արտասուք ունեն: Բայց սարսափելի է...
Saturday, May 17, 2014
Հարկային համակարգը Հայաստանում 16 դարում: «Բեյթ-ուլ-մալ»- ի համակարգ:

Հայկական ծագումնաբանության մեջ «Հարկ» բառացի նշանակում է «հնազանդեցնել, ծառայության բերել»:Դրա գործածության մասին հիշատակություններ կան ինչպես «Մակաբայեցւոց» գրքում, այնպես էլ հրեական Թալմուդի տվյալների մեջ :Իսկ աստվածաշնչի հայերեն թարգմանության մեջ «հարկ» բառը նշվել է որպես...
Ֆիլմադարան. Դարեն Արանոֆսկի

Մարինա Մնացականյան,
Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան:
Ռեժիսորի հոգեբանությունը, կերտվածքը, բնավորությունը հասկանալու, բացահայտելու համար պետք է ուսումնասիրել նրա ստեղծագործական կյանքը, նայել նրա ֆիլմերը, փորձել համեմատել դրանք, գտնել ռեժիսորի կինեմատոգրաֆիստական ոճը, արտահայտչամիջոցները, նրա...
Խեցգետնի արևադարձը / Հենրի Միլլեր

Հատվածներ
Շրջում եմ մարդկային չարամտության պաղ պատերի ներսում, սպիտակ, դողդոջուն կերպարանք, որ ընկղմվում է պաղ լճի հատակը, իսկ վերևում գանգերի սար է: Ես սուզվում եմ պաղ խորքերը, իջնում լեղակով ողողվող կավճե աստիճաններին: Հողի մթին միջանցքները ճանաչում են իմ ոտնաձայները, հեռվից են զգում քայլվածքը,...
Monday, May 12, 2014
Ինչպես հասնել ներքին ներդաշնակության

Աննա Գսպոյան,
Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան:
Որպեսզի մարդու հոգեկանը գտնվի խաղաղ վիճակում, անհրաժեշտ է հոգ տանել նյութականի և մարմնականի մասին, քանի որ ներքին ներդաշնակություն ունենալու համար, պետք է ապահովված լինի նաև արտաքինը: Մարդը և՛ հոգևոր, և՛ մարմնական էակ է, և չի կարող ընտրություն կատարել...
Thursday, May 8, 2014
Խավար և լույս

Նարե Հովհաննիսյան,
Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան
Յուրաքանչյուր մարդու ներսում կա հուշող և կանխորոշող ուժ, որի շնորհիվ լուծում է տարբեր խնդիրներ: Ստորև կփորձեմ ներկայացնել և բացահայտել այդ ուժերը...