Wednesday, February 13, 2013

Կյանքի անհեթեթության մասին



Երևի թե կյանքի անհեթեթության մասին խոսվել է տարբեր ժամանակներում, տարբեր աշխարհայացք ունեցող և  տարիքային խմբերին պատկանող մարդկանց կողմից: Յուրաքանչյուր դեպքում անհեթեթությունը յուրովի է արտահայտվում կամ մեկնաբանվում:
Ցանկացած երևույթ այս աշխարհում չի կարող հենց այնպես առաջանալ կամ ընթանալ, իսկ այն ամենը ինչը հենց այնպես չէ , չի կարող անհեթեթ լինել:
Ուզում եմ անդրադառնալ Ֆրանկլին Ռուզվելտի կյանքի բուրգին: Նա ապրելու և կյանքից բավարարվածություն ստանալու համար առանձնացնում էր չորս քայլ.
  1.  Ապրել
  2.   Սիրել
  3.  Զարգանալ
  4. Ժառանգել
Այս բառերի տողատակում յուրաքանչյուրը կարող է տեսնել իր գիտակցության  սահմաններում տեղավորվող նյութ, բայց անկախ դրա ծավալից, ուզես թե ոչ բոլորն անցնում են այս քայլերով: Այլ բան, որ դրանց իմաստը լիարժեք պատկերացնողներն, ըստ իս, հաղթահարում են անհեթեթությունը, աննպատակ ապրելու ու վերջում հիասթափվելու զգացողությունը:
Ես փորձում եմ առաջնորդվել բուրգի գագաթին հասնելու քայլերով և դրանք պատկերացնում հետևյալ կերպ`

Ապրել- վայելել կյանքի ամեն մի պահը, նույնիսկ դժվար ու պատասխանատու, ձանձրալի ու տխուր , քանի որ դրանք անցնում են անվերադարձ:
Սիրել- սիրել կյանքը, ստեղծել կայուն ու երջանիկ ընտանիք:
Զարգանալ- հնարավորինս շատ հարցերի պատասխաններ իմանալ:
Ժառանգել- ունենալ լավ հիշողություններ, հետագիծ թողնել:

Եվ ամենակաևորը , ունենալ կյանքի նպատակ և մշակել դրան հասնելու ուղիները, հակառակ դեպքում կյանքը կարող է ցանկացած պահի անհեթեթ դառնալ:
Մի երիտասարդ ամբողջ կյանքում երազում էր հասնել շենքի պատուհաններից մեկին: Նա ջանք չխնայեց և ամեն ինչ արեց , նույնիսկ  աստիճան դրեց պատուհանի տակ ու բարձրացավ այդ դժվար , երկար ճանապարհը, սակայն վերջում տեսավ , որ աստիճանը սխալ պատուհանի տակ է դրել:

 Ես փորձում եմ գտնել իմ պատուհանը...

Հեղինակ` Լիլիթ Մելքոնյան



0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic