Sunday, February 3, 2013

Նկարի վերլուծություն


Նայելով նկարին՝ ես տեսնում եմ մի հոգեվիճակի արտացոլում, որտեղ իրար հետ պայքարում են մարդկային բանականությունն ու զգացմունքայնությունը: Առաջինը, որը ըստ իս արտացոլված է հողի գույնով և գտնվում է ներքևում , այսինքն ամուր հենարան է մեր ոտքերի տակ, սակայն չունի երազանքի գույն և բույր , բանականությունն է:
Երկրորդը՝ զգացմունքայնությունը, ճախրում է մարդուց  վեր` երկնքում, տանելով նրան անծայր հեռուներ ` չխոստանալով ապահովություն և անվնաս վայրէջք:
Հեղինակը մարդու մտքերը արտահայտել է գնդերի միջոցով, որոնք մասնատելով և տարբեր գույներ հաղորդելով` ստեղծել է մարդու ներաշխարհում պայքարի, բախումների, խառնաշփոթի պատկեր: Մտքերը բխում են հոգուց, որը արտայատված է նկարում պատկերների շարժման միջոցով, սակայն գլուխը չի կարողանում անտարբեր մնալ և չվերլուծել խենթ մտքերը:
Նկարը ես կվերնագրեի << Հանգիստ թող ինձ , իմ խենթ հոգի>>:


Լիլիթ Մելքոնյան,10-3 դասարան

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic