
Բացելով աչքերը`
նա հայտնվեց ինչ-որ
լեռան ստորոտում: Բարձունքում քարանձավ կար: Նա սկսեց մագլցել վեր:
Ներսում քահանան հանդիպեց մի արաբ բեդվինի, ով նստել էր ծնկների վրա, ճոճում էր իր
մարմինը և տարօրինակ ձայներ հանում: Քահանան մոտեցավ արաբին, փորձեց խոսել: Բայց արաբը
չնկատեց քահանայի ներկայությունը: Հուսախաբ` նա որոշեց հեռանալ: Բայց լեռան ստորոտում
նա հանդիպեց նույն արաբին: Արաբը մոտեցավ քահանային, խնդրեց նստել ծնկների վրա: Այնուհետև
խնդրեց խոնարհել գլուխը և ճակատը կպցնել գետնին: «Սովորիր հնազանդվել Աստծուն», - հազիվ
լսելի ձայնով ասաց բեդվինը : Քահանան ուղղվեց ու բացեց աչքերը: Հիմա նա արդեն Գողգոթայի
բարձունքին էր: Առջևում Քրիստոսն էր` խաչին գամված: Քահանան մոտեցավ Քրիստոսին և ծնկի
եկավ նրա խաչի առաջ: Եվ Քրիստոս խոսեց նրա հետ. «Անգամ այս խաչին գամված` ես շարունակում
եմ սիրել մարդկանց: Հուսա, հավատա ու սիրիր….»:
Հեղինակ՝ Արտակ Զարգարյան
« ... 13 Ուստի հիմա կը մնայ` հավատք, յոյս, սէր: Այս երեքը ու ասոնց մեծագոյնը սէրն է »: (Աստուածաշունչ, Նոր կտակարան, թուղթ Պօղոսի առաքելոյն առ Կորնթացիս Ա., գլուխ 13, համար 13)
ReplyDelete