Իշխանությունն ու հեղինակությունը նման են ուռուցքի, որոնք
վերաճելով` իրենց զոհին զրկում են ամեն տեսակ զգացմունքից:
Հենրի Ադամս
Մեզնից շատերը բազմիցս են հանդիպել «իշխանությունը ձեռքը
վերցնել», «իշխանության գլուխ անցնել», «իշխանություն ձևավորել» և նմանատիպ այլ
արտահայտությունների, որոնց ենթատեքստում ես առաջին հերթին տեսնում եմ «կառավել»,
«գլխավորել» հասկացությունները: Եթե դեռևս մի կողմ թողնենք երկիր, պետություն
կառավարելու դժվարին գործընթացը, կնկատենք, որ ցանկացած մարդ նախ և առաջ
իշխանություն ունի հենց իր վրա, կառավարում է ինքն իրեն: Դա նրան օգնում է
ձևավորել ու զարգացնել իր ինդիվիդուալիստական հատկանիշները, որոնց շնորհիվ նա
դառնում է հասարակության անդամ ու արժանանում որոշակի դիրքի: Ճիշտ է, կան նաև
ինչ-ինչ պատճառներով սեփական «ես»-ը կորցրած մարդիկ, ովքեր ոչ թե ինքնուրույն, այլ
ուրիշի/ուրիշների ներգործությամբ են առաջ շարժվում կամ էլ հայտնի չէ` շարժվում են,
թե ոչ: Հետևաբար իշխանությունը ազդեցություն հաստատելու և տարածելու միջոց է, որն
ընդունակ են իրագործել միայն ինքնավստահ, խելացի, ուժեղ անհատականությունները`
նորարարության կողմնակիցները, հեղինակությունները, գաղափարներով ապրողները:
Այդպիսին են (եղել), կամ ենթադրվում է, որ պետք է լինեն (լինեին) պետության,
ժողովրդի ղեկավարները: Իշխանությունը դիտվում է որպես արտոնություն, տալիս ավելի
մեծ հնարավորություններ, բայց օգտագործելով այն` պետք է հաշվի առնել, որ
իշխանության չարաշահումը կարող է հանգեցնել աղետների, մինչև իսկ դրա մասնակի
փոփոխմանը կամ ամբողջական վերացմանը: Հետևաբար իշխանությունը տրված է ոչ միայն,
ինչպես վերևում նշեցի, ազդեցություն հաստատելու ու տարածելու, այլ… պահպանելու
համար:
Աիդա Գրիգորյան, 11-1 դաս.
0 comments:
Post a Comment