Լեռան
ստորոտում եմ: Գիշերվա մթությունը քարերի վրայով սահում է վեր: Իմ ներսում մի
տեսակ դատարկություն եմ զգում, սառնություն: Դիմացս վեր է խոյանում հսկա
լեռնազանգվածը` դարերից եկող իր անպարտելի զորությամբ: Նայում եմ ապառաժներին,
նրանք սպասում են ինձ, պատրաստ ամեն վայրկյան ցած նետել մարդկային իմ չնչին
գոյությունն իրենց դարավոր վեհության վրայից: Հասկանում եմ, որ կյանքի ու
մահվան եզրագծերը ջնջված են: Առանց պայքարի պատրաստ չեմ հանձնվել: Բայց ներսումս
սառնություն է, վստահության պակաս: Ինչ-որ ներքին մի ձայն շշնջում է ինձ.
- Դու խոստացել ես, քեզ հավատով սպասում են:
- Ավելի
բարձր, չե՛մ լսում քեզ, գոռա՛:
- Դու
խոստացե՜լ ես….. հավատով սպասո՜ւմ են…:
Թվում էր,
թե կյանքի խելահեղ հորձանուտում ես անդառնալիորեն կորցրել եմ քեզ, կորցրել ինքս իմ
հանդեպ ունեցած հավատը: Իսկ հիմա, լեռան ստորոտում, ես լսեցի քեզ, դու գոռում ես
ու քո ձայնից լեռներն են դողում: Բարի վերադարձ, իմ անբաժան ընկեր:
Բացում եմ
աչքերս, դիմացս ամեն բան լուսավոր է, գիշերվա խավարն անզոր է իմ հոգում ապրող
լույսի դիմաց: Ես մագլցում եմ լեռն ի վեր: Լեռան դարավոր վեհությունը խոնարհվում է
մարդկային անկոտրում կամքի ու հավատի դիմաց: Ես խոստացել եմ: Աչքերումս
վառվում է կրակը, սիրտս խելահեղ բաբախում է:
Հասանք
տղաներին: Խոստումս կատարեցի: Երախտագիտությամբ լեցուն նրանց աչքերը կոտրում
եմ իմ զայրույթը:
Հ.Գ.
Շնորհակալ եմ, որ օգնեցիք վերգտնել ինքս ինձ:
Հեղինակ՝ Արտակ Զարգարյան
0 comments:
Post a Comment