Friday, February 22, 2013

Մենություն, թե միայնություն


 Սարոյանի «Գնացքները» նովելն ընթերցելով
 «Մարդ ծնվում ու մահանում է միայնակ»:

Ծեծված արտահայտություն, սակայն բազմիմաստ:
Տիեզերքում ցանկացած էակ միակն է իր տեսակի մեջ, որքան էլ մարդ նման լինի մյուսներին , ինչ-որ բանով տարբերվում է:
Յուրաքանչյուր էակ իր կյանքի ընթացքում ձեռք է բերում շրջապատ` ընկերներ, ընտանիք, այսինքն՝ փորձում է խուսափել մենությունից: Սակայն միշտ չէ, որ մարդուն հաջողվում է խուսափել միայնությունից:
Ես կարծում եմ, որ «մենակ» ու «միայնակ» հասկացություններն իրարից խիստ տարբեր են: Դրանցից ավելի վատը միայնությունն է, երբ մարդ, ունենալով ամեն ինչ , շրջապատված լինելով
հարազատներով և ընկերներով,  իրեն զգում է միայնակ: Դա հոգու միայնությունն է, երբ չես գտնում քո տեղը այս աշխարհի վրա, երբ քեզ օտար ես զգում նույնիսկ քո տանը, երբ քեզ շրջապատող մարդկանց հայացքներում չես գտնում քեզ և ստիպված երբեմն ապրում ես ուրիշի կյանքով, որպեսզի խաղաս այն դերը, որն անհրաժեշտ է ապրելու համար: Դու ակնկալում ես որևէ մեկի օգնությունը , այն միակի, ով ձեռք կմեկնի քեզ ու կփրկի` հոգիդ ազատելով միայնությունից:
Միայնությունից ազատվելու համար բնավ պետք չէ փախչել: Չէ՞ որ աշխարհիս երեսին միայնակներն էլ մենակ չեն իրենց տեսակի մեջ: Անհրաժեշտ է միայն  փնտրել: Փնտրել այն միակին, որ կընկերակցի քեզ` դառնալով քո կյանքի անբաժան ուղեկիցը, փրկելով քեզ միայնությունից:

Հեղինակ` Լիլիթ Մելքոնյան, 10-րդ դասարան:

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic