Պաուլո Կոելո
Ըստ հին ու շատ հայտնի լեգենդի, մի օր Լիբանանի հրաշք անտառներում ծնվեցին երեք մայրի։ Մայրիները, ինչպես հայտնի է, շատ դանդաղ են աճում, այնպես որ մեր երեք ծառերը բավականին երկար ժամանակ ունեին մտածելու կյանքի և մահվան, մարդկանց ու բնության մասին։ Նրանք տեսան, թե ինչպես Լիբանան եկան Սողոմոն...
Browse » Home » Archives for March 2013
Sunday, March 31, 2013
Friday, March 29, 2013
Wednesday, March 27, 2013
Դոն Ռոմիրոն գնում է Եվրոպա

Ֆեռեյրա Գուլլար Այդ երեկո Էզեիզա օդանավակայանում գտնվող հարյուրավոր մարդկանցից ոչ ոք չէր կարող երևակայել, թե ինչ է քաշել բանալիով կողպած ճամպրուկները, անձնագիրն ու տոմսը ձեռքին դեպի հեռու ու առասպելական Եվրոպա թռչող ինքնաթիռը նստելու հրամանին սպասող պարոն Ռամիրո Գոնսալեսը մինչև այդտեղ հասնելը:...
Tuesday, March 26, 2013
Տրումեն Կապոտե

Սա պարզունակ է, բայց էությունն ահա թե որն է. դու քեզ լավ կզգաս այն ժամանակ, երբ ինքդ լավը կլինես: Լա՞վը: Ավելի ճիշտ կլինի ասել` ազնիվ: Ոչ թե քրեական կոդեքսով ազնիվ (ես գերեզման կարող եմ կողոպտել, մահացածի աչքերից պղնձադրամներ վերցնել, եթե փող պետք լինի, որ կյանքս գեղեցկացնեմ), այլ ինքդ քո առաջ լինել...
Քաղաքը

Վոլֆգանգ Բորխերթ
Մի ուշացած ճամփորդ քայլում էր գնացքի գծերով։ Լուսնի լույսի տակ դրանք արծաթի պես փայլում էին։ Բայց ի՛նչ սառն են դրանք՝ մտածում էր ճամփորդը, ի՛նչ սառն են։ Ձախից հեռվում փայլեց մի մենավոր կրակ` գյուղակ է։ Շուն էլ կար՝ մինչև ձայնը խռպոտելը հաչած։ Կրակն ու շուը գիշերը գիշեր էին դարձնում։...
Monday, March 25, 2013
Sunday, March 24, 2013
Կարդալով «Ժամանակագրություն Կեսարի համար»-ը

Կարդալով Խուլիո Կորտասարի «Ժամանակագրություն Կեսարի համար»-ը ` հասկացա, որ կյանքում ինչ-որ նպատակի համար առաջնահերթ պետք է հավատ ունենալ, հավատ դեպի ապագան, դեպի բարձունքները … Եվ կարևորը նա չէ, թե ինչ են մտածում մարդիկ կամ ինչ են տեսնում նրանք քո մեջ, կարևորը ինքնավստահությունն է, վճռականությունը,...
Երկու պատմվածք
Լուիս Ֆերնանդու Վերիսիմու
Դոնա
Լեոնորը
Դա սկսվեց ճաշի սեղանի
շուրջ: Հանկարծ մայրը շրջվեց մի կողմ, ժպտաց ու ասաց.
- Ես իմ ընտանիքի համար լավագույնն եմ ուզում: Դրա համար, մեր սեղանին, մենք միայն
Robinzon անաղարտ բրինձ ենք օգտագործում:
Հայրն անմիջապես շրջվեց` տեսնելու, թե նա այդ ում հետ է խոսում այդքան...
Saturday, March 23, 2013
Thursday, March 21, 2013
Վոլֆգանգ Բորխերթ. Միստիկ լուսավորություն

Վերջերս
իմ սիրելի հեղինակների շարքին ավելացավ նաեւ ինքը՝ Վոլֆանգ Բորխերթը, նա հենց այն է,
ինչ փնտրում էի, այն նորությունն է, որ այսքան ժամանակ չկար ու մեկ էլ հայտնվեց: Հայտնվեց,
ու մինագամից սիրահարվեցի իր ոճին, գրելաձեւին եւ ասելիքի...
Wednesday, March 20, 2013
Առտուն

Միսաք Մեծարենց
Ինչպես բարի քույր մը, սպիտակ առտուն, լուսեղե՜ն աստված, ձեռքը դրավ ճակտիս և համրորեն անցավ հոգվույս մեջ, իր շառ քղանցքին հոն անձրևելու շրշյունը մետաքս։
Ինչպես բարի քույր մը, ցանկալի առտուն լուսացավ հոգվույս մեջ՝ կարոտով մթագնած. ինչպես բարի քույր մը, ինչպես շուշան մը՝ անձավի մեջ ծա...
Ճաշից հետո
Խուլիո Կորտասար
Ճաշից
հետո ես ուզում էի մնալ սենյակումս, որ մի քիչ կարդամ, սակայն հայրիկն ու մայրիկը գրեթե
միաժամանակ եկան ինձ ասելու, որ այդ երեկո ես պետք է նրան տանեմ ման տալու: Առաջին
բանը, որ ասացի, այս էր, որ թող մեկ ուրիշը նրան տանի, և որ խնդրում եմ ինձ հանգիստ
թողնեն: Ուրիշ բաներ էլ էի ուզում...
Tuesday, March 19, 2013
Ներշնչանքից, ներքին պահանջից ու մի կաթիլ էլ հոգեբանությունից

Մի քիչ թաց, մի քիչ սեւ ու
մի թեւթեւ էլ սառած…Մարդկային հոգիներ ու զգացմունքներ, որոնք այս պահին տիրում են
այստեղ- այնտեղ, նրա, մյուսի, երորրդի, վերջինի հոգեբանությունում: Հոգեբանություն թե՞
ներչնչանք:
Միգուցե ներշնչանքից մեկ քայլ
դեպի հոգեբանություն՝ եւ դու մեռած ես… հիմարություն թե՞ իրականություն…...
Ուղղահայաց գիծ
Իրանական ժամանակակից պոեզիա Ռասուլ Յունան
Վերջին տեսարանը
Տղամարդը
մտրակը պտտեցրեց օդում և ասաց.
- Նայե’ք նրանց. խաղաղ են...
Արմենուհի՝ Չարենցի հրապուրանքներից հերթականը

Վիկա Մարկոսյան
Եղիշե Չարենց: Նրան բնորոշելու հարցում չեմ կարող չկրկնվել, քանի որ Չարենցն իսկապես հայ գրականության վառ կերպարներից է: Եթե հարցին սուբյեկտիվորեն մոտենամ, ապա՝՝ ամենավառը: Հայ ժողովուրդը նրան ճանաչում է «Ես իմ անուշ Հայաստանի…»-ով, ու հենց այս բանաստեղծության տարածված լինելն արհեստականորեն...
Monday, March 18, 2013
Պատերազմում հաղթողները

Լիպո Սմբատյան
Կարդալով Վոլֆգանգ Բորխերթի «Կեգլուղի» նովելը՝ չկարողացա չասել այն, ինչ հասկացա: Մարդիկ իրենց առաջացման պահից պատերազմել են և մինչ օրս պատերազմում են: Եվ ո՞վ է դրանից շահում, ով՝ տուժում: Իմ կարծիքով պատերազմում հաղթողներ չեն լինում...
«Գրական հայերենը», հայատառը և այդ գրողի տարած ԱՄՆ-ն

Վիտալի Գրիգորյան
Մեզանում տարածված արտահայտություն կա «գրական հայերեն», «գրական խոսենք» և այլն… ո՞րն է այդ գրական հայերենը: Յուրաքանչյուր ոք, ով կպատասխանի այս հարցին, կպարզի, որ պատասխանը մյուսի համար կարող է անընդունելի լինել: Հետևաբար, եկեք ընդունենք, որ գրական հայերեն ասվածը հարաբերական է և...
Sunday, March 17, 2013
Saturday, March 16, 2013
Առնետները գիշերը քնում են
Վոլֆգանգ Բորխերթ
Կիսավեր
պատի դատարկ լուսամուտի շրջանակը հորանջեց։ Մայր մտնող արևը մի բուռ կարմիր ու կապույտ
գույն էր շաղ տվել նրա վրա։ Վեր խոյացած ծխնելույզների մնացորդների արանքից փայլատակում
էր փոշե ամպը, իսկ դաշտը ավերակույտերի տակ կիսանինջ վիճակում էր։ Տղան փակել էր աչքերը։
Հանկարծ զգաց՝ ինչ-որ...
Մտորումներ մեր հասարակության խնդիրների շուրջ

Հասարակությունը կազմում է յուրաքանչյուր պետության հիմքն է: Հասարակության յուրաքանչյուր անդամ ունի իր պահանջմունքերը, խնդիրները, որոնց համապատասխան բավարարումն ու լուծումը պետության շահերից է բխում: Եթե ունես առողջ ու հասուն հասարակություն, ապա ...
Friday, March 15, 2013
Ուղիղ հաղորդակցության գնացքը
Դինո Բուցատի
-Որ՞
գնացքն ես նստում:
-Այս
մեկը:
Լոկոմոտիվը
սարսափազդու էր` մրի մեջ կորած ծածկի տակ, թվում էր կատաղի մի ցուլ, որը չի համբերում
տեղից պոկվելու համար:
-Այս
գնացքո՞վ ես գնալու,-հարցնում էին ինձ:
Իսկապես
վախ էր ներշնչում, այնքան որ ուժգին էր ջրային գոլորշու փնչոցը, որ սուլոցով դուրս
էր...
Մեր հասարակության թերությունները

Թերությունները մարդու համար են: Պետք չէ աչք փակել դրանց վրա,
բայց պետք էլ չէ ուռճացնել դրանք կամ համարել անլուծելի:
«Դյուրին է լինել լավն
այնտեղ, որտեղ մեզ ոչինչ չի խանգարում լինել այդպիսին»:
Օվիդիո...
Thursday, March 14, 2013
Wednesday, March 13, 2013
Որոնք են մեր հասաարակության թերությունները

Կատարյալ
ոչինչ չկա: Այս ճշմարտությունը վերաբերում է նաեւ հասարակությանը, որը ես համարում
եմ իրար կողք ապրող, իրարից որոշակի կախվածություն ունեցող, իրար հետ որոշակի չափանիշներով
կապված մարդկանց ամբողջականություն, որը շատ բարդ համակարգ է, հարաբերություն է եւ
այլն:
Կարծում
եմ, որ ՀՀ հասարակության...
Tuesday, March 12, 2013
Պատմություն անձրևի ու ձյան մասին
Չարլզ Վիլկինսոն
Այն
հանգամանքը, որ շատ երկար չէինք մնալու այդ տնակում, որոշ չափով մխիթարական էր։ Ջուլիան
շատ անտրամադիր էր, և թեև չեմ կարող պնդել, որ Հովարդը պետք է կանխատեսեր, թե ինչ պիտի
կատարվեր մեր ժամանումից անմիջապես հետո, այնուամենայնիվ հստակ է՝ մեր այցելությունը
երկարաձգելու ոչ մի իմաստ...
Monday, March 11, 2013
Ինչի համար է իշխանությունը

Բացատրել հստակ, թե ինչ
է իշխանությունը, միանշանակ դյուրին չէ, քանի որ
իշխանությունը մեր կյանքում դրսևորվում է տարբեր ձևերով ու տեսակներով:
Պետք է տարանջատել իշխանության բնույթը`մարդ-մարդ,
մարդ-բնություն, նաև
մարդ-հասարակություն հարաբերություններում:
Իշխանությունն ինքնին հնարավորություն...
Saturday, March 9, 2013
Մտքեր
Դեյլ Քարնեգի
1. Նախ խոսեք սեփական սխալների մասին,
իսկ հետո արդեն քննադատեք զրուցակցին։
2. Վիճաբանության ժամանակ հաղթողներ չեն լինում:
Խուսափեք վեճերից, ինչպես կաշխատեք փրկվել երկրաշարժից կամ բոժոժավոր օձի հետ հանդիպումից։...
Ավարայրի ճակատամարտ կամ պարզապես բախում հայ-պարսկական ուժերի միջև

«… իսկ, եթե մահկանացու հրամանատարի համար այնպիսի քաջ գործեր էինք կատարում, ինչքան ավելի ևս պետք է կատարենք մեր անմահ Թագավորի համար, որ Տերն է կենդանիների ու մեռելների և բոլոր մարդկանց դատելու է իրենց գործերի համեմատ»:
Հենց այս տողերով է Վարդան Մամիկոնյանը ոգևորում իր բանակը...
Thursday, March 7, 2013
Խիղճը
Իտալո Կալվինո
Երբ պատերազմ սկսվեց, մի ոմն Լուիջի ասաց, թե ինքն ուզում
է կամավոր գնալ պատերազմ:
Բոլորը նրան շատ-շատ գովեցին: Լուիջին գնաց այնտեղ, ուր հրացաններ էին բաժանում: Դրանցից
մեկը վերցնելով, ասաց.
-Հիմա գնամ ու սպանեմ Ալբերտոյին:
- Ալբերտոն ո՞վ է, -հարցրին նրան:
-Թշնամի է, -պատասխանեց նա,...