Sunday, April 14, 2013

Երուսաղեմի հայ թագուհիները

Առաջին Խաչակրաց արշավանքից հետո 1099 թվականին ներկայիս Իսրայելի տարածքում
ստեղծվեց Երուսաղեմի թագավորությունը` համանուն մայրաքաղաքով: Քանի որ մինչ այդ Երուսաղեմը պատկանում էր Եգիպտոսի սուլթանությանը, Բյուզանդիան թույլ չէր տվել Խաչակիրներին ափ իջնել իր նավահանգիստներում։ Միջերկրական ծովի պետություններից միայն Կիլիկյան Հայաստանն էր, որը, նոր կազմավորված լինելով և չցանկանալով պատերազմել Խաչակիրների հետ, թույլ տվեց նրանց ափ իջնել Այաս և Կոռիկոս նավահանգիստներում և հայ իշխաններն էլ իրենց ապարանքներում մեծ ընդունելություն կատարեցին:
Խաչակարաց արշավանքների ժամանակների պատմիչներ Գիյոմ Տիրիացին և Ալբեր դԷկսը հիշատակում են Երուսաղեմի առաջին թագուհի Արդայի անունը, նրանցից առաջինի փոխանցմամաբ Արդան Ռուբեն Ռայմոնդի դուստրն էր, իսկ մյուսի համոզմամբ նա Ռուբենի (1080-1095) որդի Կոնստանտին Ա-ի (1095-1102) դուստրն է (կա նաև վարկած Թորոս Ա-ի վերաբերյալ, ինչը մի քիչ կասկածելի է): Բայց և այնպես, անհերքելի է այն փաստը, որ Արդան Հայկական Ռուբինյան իշխանական տոհմից էր: Նա ամենայն հավանականությամբ եղել է Երուսաղեմի II թագավոր Բոլդուին I-ի կինը:
Հաջորդը Երուսաղեմի II թագուհի Մորֆի(Մորֆիա) Մալաթիացին է: Մալաթիան նույնպես Հայկական իշխանություն էր Եդեսիայի կոմսության հյուսիսում, և, պատմիչների փոխանցմամբ, Մորֆիայի հայր հայոց Գաբրիել իշխանը, ցանկանալով մերձենալ Եվրոպական արքունիքների հետ, իր դստերը կնության է տալիս Եդեսիայի կոմս և հետագայում Երուսաղեմի թագավոր Բոլդուին II-ին: Նրանք ամուսնանում են մոտ. 1101 թվականին: Համաձայն Մելիսինդայի Սաղմոսի (աջից), որի մանրանկարների հեղինակները հայ վարպետներն են, նա Եդեսիայից Երուսաղեմ է տեղափոխվել 1120 թվականին իր 4 դուստրերի հետ այն բանից հետո, երբ նրա ամուսինը արշավանք է կազմակերպում դեպի հյուսիս (նրանց ավագ դուստրը Մելիսինդան էր, հաջորդը Ալիսան, որին կնության տվեցին Անտիոքի դուքս Բոհեմունդ II-ին, միջնեկը` Գոդիեռնան ամուսնացավ Տրիպոլիի կոմս Ռայմունդ II-ի հետ, իսկ փոքրը` Իոետան կյանքը շարունակեց մենաստանում): Համաձայն նույն այդ գրքի, Մորֆիան մահացել է 1127 թ հոկտեմբերի 1-ին : Քանի որ Մորֆիան չկարողացավ իր ամունուն որդի պարգևել, ապա Բոլդուին II-ի կամքով վերջինիս մահից հետո Երուսաղեմի կառավարիչ պետ է դառնա նրա և Մորֆիայի ավագ դուստ Մելիսինդա Մալաթիացին (1131-1161թթ), որին նա 1129-ին կնության էր տվել Անժուի դուքս Ֆուլկին:
Մելիսինդա Մալաթիացին ծնվել է 1101 թվականին: Հոր մահից հետո` 1131-ից սկասած` Մելիսինդան դառնում է Երուսաղեմի թագուհի և երկիրը կառավարում իր ամուսնու` Ֆուլկի հետ: Ֆուլկը 1136-ին կորցնում է իշխանությունը և նրա մահից` 1143 ից սկսած Մելիսինդան թագավորությունը կառավարում է իր և Ֆուլկի որդի Բոլդուին III-ի հետ: Մելիսինդան հայտնի էր իր արդարամտությամբ և բարեպաշտությամբ: Նրա կառավարման ժամանակաշրջանում Երուսաղեմում և հարակից շրջաններում կառուցվում են բազմաթիվ եկեղեցիներ: Նրա անվան հետ է կապված նաև Աստվածածնի գերեզմանի տաճարի վերակառուցման պատմությունը:Այդ տաճարում են թաղված Երուսաղեմի՝ ծագումով հայ 3 թագուհիները։ 1153-ից սկսած, երբ ամբողջ իշխանությունն անցնում է Բոլդուին III-ին, Մելիսինդան դառնում է նրա գլխավոր խորհրդականը մինչև իր մահը` 1161 թվականը:


Աղբյուրը՝ Երուսաղեմի հայ թագուհիները

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic