Սոնա Հովհաննիսյան, 11-րդ դասարան
Բովանդակություն
- Պատմական ակնարկ քաղաքական կուսակցությունների և դրանց առաջացման վերաբերյալ
- Քաղաքական կուսակցության ձևավորման էտապները
- Ինչ է քաղական կուսակցությունը
- Միակուսակցական և բազմակուսակցական համակարգեր
- Դրանց դրական և բացասական կողմերը
Պատմական ակնարկ քաղաքական կուսակցությունների և դրանց առաջացման վերաբերյալ
Պամությունից հայտնի է, որ տարբեր քաղաքական համակարգերում մարդիկ կազմակերպվել են իրենց շահերը պաշտպանելու համար: Կազմակերպվել են նաև, որպեսզի իրենց կամքը թելադրեն ուրիշներին: Այս իմաստով քաղաքական կուսակցությունները գոյություն են ունեցել դեռևս հին Հունաստանում և Հռոմում, ինչպես նաև միջնադարյան Եվրոպայում:
Կուսակցություն տերմինը առաջացել է լատիներեն /pars-մաս/ բառից: Մասնագիտական գրականության մեջ առավել տարածված է այն տեսակետը, համաձայն որի քաղաքական կուսակցությունների ձևավորման պատմության մեջ առանձնացվում են հետևյալ
Ձևավորման էտապները
1. արիստոկրատական կարերիստներ. (ֆրանս. Coterie- խմվակ, մարդկանց համախմբված խումբ, որոնք հետապնդում էին ինչ-որ խմբակային նպատակներ)
2. քաղաքական ակումբներ (անգլ. Club-ակումբ)
3. Հասարակական կազմակերպություն, որը գործնական և քաղաքական նպատակներով միավորում է որոշակի շրջապատի, մասնագիտության մարդկաց
4. 18-րդ դարի ֆրանսիական հեղափոխության շրջանում քաղաքական կուսակցությունների անվանում` (օրինակ` Յակոբինների ակումբ)
5. Մասսայական կուսակցություններ
Իրականում նշված էտապները անցել են միայն անգլիական երկու կուսակցությունները` լիբերալները (վիգերը) և պահպանողականները (տորիները): Ժամանակակից մյուս քաղաքական կուսակցությունների պատմությունն համեմատաբար կարճ է: Դրանց ճնշող մեծամասնությունը ձևավորվել են որպես մասսայական կուսակցություններ:
Մասսայական կուսակցություններն սկսում են հանդես գալ 19-րդ դարի 2-րդ կեսին: Ակումբներից տարբերվում են նրանով, որ իրենց տրամադրության տակ ունեին քաղաքական ազդեցության անհամեմատ ավելի շատ միջոցներ` քարոզչություն, քաղաքական դաստիարակություն, լուսավորություն և այլն: Առաջին մասսայական կուսակցությունը հիմնադրվել է Անգլիայում 1861 թ. (լիբերալ կուսակցություն), 1863 թ. Հանդես է եկել առաջին մասսայական բանվորական կուսակցությունը` Գերմանական համընդհանուր բանվորական կուսակցություն (հիմնադրվել է Լասսալի կողմից):
19-րդ դարի 80-ական թվ.-ի 2-րդ կեսին սկսում են ձևավորվել հայ քաղաքական կուսակցությունները: 1885 թ. Աշնանը Վան քաղաքում հիմնադրվում է առաջին հայ ազգային կուսակցությունը` «Արմենական անունով»: 1887 թ. Ժնևում կազմակերպված «Հայ սոցիալիստ հեղափոխականների կուսակցությունն էր», որը կոչվեց Հնչակյան այն հայ իրականության մեջ երկրորդ քաղաքական կուսակցությունն էր: (Հիմնադիրներից էին Ավետիս և Մարո Նազարբեկյանները, Ռուբեն Խանսզատյանը, Գաբրիել Կաֆյանը և ուրիշներ): 1890 թ. Թիֆլիսում հիմնադրվում է «Հայ հեղափոխական Դաշնակցությունը» (հիմնադիրներից էին Ք. Միքայելյանը, Ս. Զավարյանը, Ս. Զորյանը և ուրիշներ):
Քաղաքական կուսակցությունների մասին առաջին գիտական պատկերացումները կապված են այնպիսի մտածողների ու քաղաքական գործիչների հետ, ինչպիսիք են` Մոնտեսքիոն, Ռուսսոն, Վաշինգտոնը, Մեդիսոնը և ուրիշներ: 20-րդ դարի վերջին տասնամյակներում քաղաքական կուսակցությունների կարևորագույն հիմնահարցերի ուսումնասիրության բնագավառում կարևոր ներդրում ունեն Կլաուս Ֆոն Բոյմեն, Ժ. Բլոնդոնը, Ֆ. Բրոն, Կ. Լոուսոն, Ռ. Մակրիդիսը, Ռ. Շվորցենբերգը և ուրիշներ: Նշված բոլոր հեղինակները տարբեր առիթներով փորձել են պատասխանել հետևյալ հարցին
Ի՞նչ է քաղական կուսակցությունը
Այս հարցին պատասխանելու համար նախ կարևոր է որոշել ելման դիրքը, այն է` ինչ է իրենից ներկայացնում այդ հասկացությունը: Կուսակցության ընդհանուր հասկացությունն իր մեջ պետք է ներառի այն բոլոր հատկանիշները, որոնք բնորոշ են ցանկացած քաղաքական կուսակցության: Հայտնի է, որ կուսակցություններն իրարից տարբերվում են սոցիալական բազայով, գաղափարախոսությամբ, ֆունկցիաներով, նպատակներով, գործունեության ծրագրերով և այլն: Այդ իսկ պատճառով բավականին դժվար է առանձնացնել այն առավել ընդհանուր բնութագրերը և հատկանիշները, որոնք որոշում են այդ երևույթի տիպիկ դիմանկարը և հասարակական քաղաքական դերը: Տրամաբանական է, որ այս հիմնահարցով զբաղվող մասնագետների մոտ առկա են տարբեր ըմբռնումներ` կապված քաղաքական կուսակցությունների էության, բովանդակության, սոցիալական նշանակության և ֆունկցիաների որոշման հարցում: Մասնագիտական գրականության մեջ առկա է «քաղաքական կուսակցություն» հասկացության բազմաթիվ սահմանումներ: Ահա դրանցից մեկը` Քաղական կուսակցությունը հասարակության քաղաքական համակարգի կարևորագույն տարրերից մեկն է. Կամավոր և ամուր կազմակերպություն, որը միավորում է իրենց ընդհանուր սոցիալ-դասակարգային, քաղաքական –տնտեսական , կուլտուր-ազգային կամ այլ կարգի շահերով և իդեալներով կապված մարդկանց: Քաղաքական կուսակցությունը դա սոցիալական խմբի կամ մի քանի խմբերի առավել ակտիվ, գիտակից և կազմակերպված մասն է:
Քաղական կուսակցությունների ֆունկցիաների իրականացման միջոցով կարելի է որոշել նրանց գործնական, փաստացի դերը տվյալ հասարակության քաղաքական համակարգում, բացահայտել քաղաքական գործընթացին նրանց մասնակցության աստիճանը և արդյունավետությունը` սկսած որոշումների ընդունումից, վերջացրած դրանց գործնական իրականացմամբ:
Գերմանացի նշանավոր քաղաքականագետ Կլաուս Ֆոն Բոյմենի կարծիքով, քաղաքական համակարգում կուսակցություններն իրականացնում են հետևյալ հիմնական ֆունկցիաները:
- Նպատակի որոշումը,
- Հասարակական շահերի միավորումը և արտահայտումը:
- Քաղաքացիների ակտիվացումը
- «հասարակական կարծիքի դաստիարակում»
- Պառլամենտի և երկրի բնակչության միջև առկա քաղաքական կապերի ապահովում
Միակուսակցական կամ բազմակուսակցական համակարգի ձևավորման վրա ազդում են կոնկրետ-պատմական բնույթի մի շարք գործոններ`
- սոցիալական ուժերի դասավորվածությունը և հարաբերակցությունը
- տվյալ երկրում առկա կուսակցությունների գործունեության նկատմամբ հասարակության ունեցած բավարարվածությունը կամ անբավարարվածությունը
- իրենց համար քաղաքական կուսակցություններ ստեղծելու զանազան հասարակական խմբերի պատրաստակամության աստիճանը,
- հասարակության մեջ տիրապետող քաղաքական կուլտուրան և այլն:
Միակուսակցական համակարգում պետական իշխանության և կառավարության ձևավորման իրավունքը վերապահված է մեկ կուսակցության, որը մոնոպոլ կերպով ձևավորում է պետական իշխանության բոլոր ինստիտուտները: Այստեղ կարող են գործել այլ կուսակցություններ ևս, որոնք սակայն քաղաքական գործընթացների վրա էական ազդեցություն չունեն և չեն կարողանում մասնակցել պետական իշխանության իրականացմանը: Միակուսակցական համակարգի դասական օրինակներ են Չինաստանը, Կուբան, որտեղ գերիշխող է կոմունիստական կուսակցությունը, որն էլ երկարաժամկետ կտրվածքով միանձնյա ղեկավարում է պետությունը:
Միակուսակցական համակարգի դրական բացակասական կողմերը
Դրական
- Միակուսակցական համակարգի առավելություն կարելի է համարել այն, որ նման պայմաններում ավելի հեշտ է դառնում հասնել հասարակության համախմբման (կոնսոլիդացիայի)
- ձևավորել միասնական տրամադրություններ երկրի քաղաքական զարգացման վերաբերյալ
- Միակուսակցական համակարգը հանգեցնում է քաղաքական մրցակցության թուլացման, որից համակարգը կարող է հայտնվել ստագնացիայի կամ լճացման մեջ
- Այն դանդաղեցնում, հաճախ էլ արգելակում հասարակական կյանքի դեմոկրատացումը, որի պատճառով պահպանվում է բնակչության հիմնական զանգվածի օտարացումը քաղաքական կյանքին մասնակցելուց
- Առաջնային պլան են մղվում ղեկավարման հրամայական մեթոդները
Բազմակուսակցական համակարգը ամենատարածվածներից մեկն է: Այս դեպքում հստակ պետք է տարբերակել կուսակցությունների բազմաքանակություն և բազմակուսակցականություն հասկացությունները: Կուսակցությունների բազմաքանակությունը չի նշանակում բազմակուսակցական համակարգի առկայություն: Բազմակուսակցական համակարգեր ձևավորվում են այն պարագայում, երբ երկարաժամկետ կտրվածքով քաղաքական ուժերից ոչ մեկը միանձնյա չի կարողանում ձևավորել կառավարություն:
Բազմակուսակցական համակարգի դրական և բացասական կողմերը
Դրական
- Բազմակուսակցության պայմաններում ձևավորվում է մրցակցության մեխանիզմը, այդ մրցակցությունն ընթանում է կուսակցությունների, կուսակցական խմբավորումների, ինչպես նաև սոցիալական խավերի ու խմբերի միջև: Իսկ մրցակցության մեխանիզմն էլ իր հերթին, եթե գործում է քաղաքակիրթ ձևով, օրենքի շրջանակներումմ երբ արդեն ընդունվել է քաղաքական կուսակցությունների մասին օրենքը, ապա հնարավոր է դրաձնում լուծել քաղաքական համակարգի և ամբողջ հասարակության համար կարևոր նշանակություն ունեցող խնդիրներ:
- Քաղաքական մրցակցության, ինչպես նաև ընդդիմության հանդես գալն ավելի է ընդլայնում քաղաքական պրոցեսների ակտիվ մասնակիցների շրջանը նպաստում բարեփոխումներին, հասարակական կարգի կատարելագործմանը:
- Բազմակուսակցության պայմաններում նշանակալի չափով թուլանում է իշխող խավի տիրապետությունը, սահմանափակվում է հասարակության քաղաքական համակարգի գործունեության վրա եղած կառավարող խավի խիստ կենտրոնացված ազդեցությունը: Բնակչության հսկայական զանգվածները թույլտվություն և հնարավորություն են ստանում մասնակցելու պետական և հասարակական գործին:
- Բազմակուսակցական համակարգի հիմնական թերություններից կարելի է համարել այն հանգամանքը, որ չափից դուրս մանր կուսակցությունների հայտնվելը խորհրդարանում կարող է դժվարացնել կառավարության վերջնական ձևավորման գործընթացը, ինչպես նաև հասարակությունը տրոհել ավելի մանր խմբերի, որի դեպքում հետագայում դժվարանում է ձևավորել միասնական քաղաքական տեսակետներ:
«Մի իմաստուն և աղքատ մարդ ուներ ծույլ որդիներ: Մահվան ժամին նա կանչեց որդիներին և ասաց.
-Ով զավակներ, իմ նախնիները շատ գանձ են թողել մեր այգում, բայց ես ձեզ ցույց չեմ տա դրա տեղը: Այդ գանձը կգտնի նա, ով շատ աշխատի և խորը փորի:
Հոր մահից հետո որդիներն սկսեցին աշխատել մեծ եռանդով և խորն էին փորում, որորվհետև յուրաքանչյուրն աշխատում էր, որ ինքը գտնի գանձը:
Այգին սկսեց աճել ու զորանալ, առատ բերք տվեց և նրանց հարստացրեց գանձերով:»
0 comments:
Post a Comment