Этот город застрял во вранье,
Как Челюскин во льдах,
Погрузившийся в ад,
И частично восставший из ада.
Как Челюскин во льдах,
Погрузившийся в ад,
И частично восставший из ада.
“Машина Времени”
Քաղաքները շատ վաղուց են ստեղծվել, միայն մեր Երևանը` երկու հազար տարի առաջ: Եվ երկու հազար տարի շարունակ արդեն այս խեղճ մի քանի հեկտար հողը իր վրա տանում է մարդկային ապրելակերպի ամենօրյա փոփոխությունները, պատերազմները, խաբեությունները, թալանները,ավերածությունները, բռնաբարությունները, հիասթափությունները, մարդկային ատելությունն ու անհանդուրժողականությունը…
Ընդհանրապես, տեսականորեն դիտարկելով` անհնար է մի միլիոն մարդու համար 300 կմ²-ու վրա ապրելը: Մենք խելագար ենք, ի՞նչ է. մի կիլոմետր քառակուսու վրա հինգ հազար հոգով ենք խցկվում` իրար կողք կողքի, իրար գլուխ-գլխի: Երթուղային ավտոբուս է հիշեցնում: Բայց պրակտիկայում լավ էլ հնարավոր է, ապրում ենք, հետաքրքիրը դա է: Արդեն երկու հազար տարի այս քաղաքում գոյության պայքար ենք տալիս, արդեն երկու հազար տարի մի կերպ ենք իրար հետ յոլա գնում: Գուցե իրեն պարծանքով բնիկ երևանցի կոչող մարդու համար այդքան զզվելի չէ այս կրկեսը, ինչքան մարզերից եկած… գիքորների, ծյուշերի, անտաշյանների, մերիների համար…
Կարեն Անտաշյանի ձևակերպմամբ` աղմկոտ, անճոռնի, կեղտոտ, պարտադրված համակեցության և մարդասիրության միջավայր է Երևանը:
Հասկանում եմ Անտաշյանին:
Ես չեմ սիրում այս քաղաքը:
Մերի Շարոյան, 11-րդ դասարան
Մերի Շարոյան, 11-րդ դասարան
0 comments:
Post a Comment