Tuesday, April 2, 2013

Հատվածներ Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկար»-ից


 1.  Լինել լավը նշանակում է ներդաշնակել ինքն իր հետ: Իսկ ով ստիպված է ուրիշի հետ ներդաշնակել, աններդաշնակ է ապրում ինքն իր հետ:

2. Ով արվեստի տեսանկյունից է կյանքը դիտում, նրա ուղեղը փոխարինում է սրտին:

3. Անցյալը կարելի է ջնջել զղջումով, հրաժարումով կամ մոռացումով: Իսկ ապագան անխուսափելի է:

4.Հասարակության համակրանքը շահելու համար պետք է միջակություն լինել:

5. Երբեմն այն, ինչ մենք մեռած ենք համարում, դեռ երկար չի ուզում մեռնել:

6. Այն, ինչ կրակը չի ոչնչացնում, ուրեմն թրծում է:

7. Միայն երկու տեսակի մարդիկ կան, որոնք իսկապես հետաքրքիր են. Մարդիկ, որոնք բացարձակապես ամեն ինչ գիտեն կյանքի մասին, և մարդիկ, որոնք բացարձակապես ոչինչ չգիտեն:

8. Ավելի լավ չէ՞ր լինի, եթե յուրաքանչյուր մեղքն իր հետ անմիջապես արժանի պատիժ բերեր. Պատիժը մաքրում է: Ոչ թե՝ «Մեր մեղքերին թողություն տուր», այլ՝ «Պատժիր մեզ մեր անօրենությունների համար». Ահա թե ինչպես պետք է լինի մարդու աղոթքը ամենաարդար աստծուն:

9. Խիղճը վախկոտության պաշտոնական անվանումն է:

10. Երիտասարդները ցանկանում են հավատարիմ մնալ, չեն կարողանում, ծերերը փորձում են դավաճանել, բայց ի վիճակի չեն:

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic