Ամենալուսավոր մարդը լինելու համար բնավ կարևոր չէ լապտեր, մոմ, կամ լույս արձակող ուրիշ իրեր ունենալ: Կարևոր չէ ունենալ «լույսի մարդ» կոչումը, կամ լինել լուսավոր միջավայրում:
Լուսավոր մարդ լինելու համար սեր է պետք: Սեր ամեն ինչի ու բոլորի նկատմամբ (թեկուզ ոչ փոխադարձ): Սեր, որը չի ճնշի, չի խանգարի մարդկանց, այլ կշոյի նրանց ինքնասիրությունը: Ցանկալի ու սպասված
սեր
է
պետք:
Չսիրե՞լ: Հեշտ է, բայց լուսավոր մարդիկ միշտ սիրում են, անկախ սիրվողի ինչպիսին լինելուց: Հետևություն՝ լուսավոր մարդիկ
դժվարություններ
էլ
են
սիրում:
Մեղմ ու հանգիստ բնավորությունն էլ չի խանգարի լուսավոր մարդուն: Անկախ իրավիճակի անելանելի լինելուց, անկախ դժվարություններից, մեր լուսավոր
մարդը
կշարունակի
հանգիստ
լինել:
Չէ՞
որ
նա
գիտի,
որ
ամեն
ինչ
լավ
է
լինելու:
Այնուհետև՝ լավատեսություն: Երբ ինքդ քեզ տրամադրում
ես,
որ
լավ
է
լինելու,
ապա
հաստատ
լավ
է
լինում:
Հակառակի
դեպքում
քեզ
կսպասի
հակառակ
արդյունքը:
Լուսավոր
մարդը
պիտի
հավատա
ապագայի պայծառ
գոնե
լուսավոր
լինելուն:
Որովհետև
լուսավոր
մարդու
անցյալն,
ապագան
ու
ներկան
պիտի
որ
լուսավոր
լինեն:
Բարության ուրիշ՝ ավելի արդար դրսևորումներ: Օրինակ՝ աղքատ
մուրացկանին
ոչ
թե
փող
տալ,
այլ
աշխատանք:
Այսինքն
ոչ
թե
խղճալ
մարդկանց,
այլ
օգնել:
Մի քիչ ինքնասիրություն, մի քիչ էլ եսասիրություն: Սա միայն
նրա
համար,
որ
անձդ
աչքաթող
չարվի,
չսկսես
ապրել
ուրիշների
(ան)հաջողություններով:
Հանդուրժողականություն: Սա ամենակարևորն է: Հիշում
ես,
չէ՞,
բոլորը
չէ,
որ
քեզ
պես
լուսավոր
են
ու
բոլորը
չէ,
որ
նման
են
քեզ:
Ու
եթե
հիշում
ես
նաև,
որ
մարդկանց
փոխելը
վատ
է,
ուրեմն
մնում
է
միայն
հանդուրժել
նրանց:
Ներկայացվածը շատ կատարյալ է, իսկ մենք՝ ոչ: Ուրեմն՝ Ամենալուսավոր մարդն էլ պիտի կատարյալ
չլինի
(նա
էլ
մեզ
պես
մարդ
է):
Նա
ուղղակի
պիտի
տարբերվի
իր
բարի
գործերով
ու
բնավորությամբ:
Լույս է պետք մեր մութ երկրում, որը բերում է ինչ-որ ոչ լուսավոր «լույսի մարդ»: Ու չկա մեկը, ով ուրիշ լույս բերի: Լույս, որը սիրով է լցված:
Փնտրվում է ամենալուսավոր մարդը… Ու չի գտնվում:
Չկա՞…
Վիկա Մարկոսյան
Աղբյուրը՝ Վիկայի բլոգ
0 comments:
Post a Comment