Ներկայացնում է Էմմա Կիրակոսյանը, Ավագ դպրոց-վարժարանի 11-3 դասարան:
Պահպանողական Կուսակցության հետ կազմում են Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության երկու հիմնական կուսակցությունները: Հիմնադրվել է 1900թ: 2010թ ընտրություններում շահելով 258 տեղ, կուսակցությունը ներկայումս կազմում է ՄԹ Պառլամենտի պաշտոնական ընդդիմությունը: Ներկայիս առաջնորդն է Պառլամենտի անդամ Էդ Միլիբենդը: Կուսակցությունը ներկայացված է Շոտլանդիայի, Ուելսի օրենսդիր մարմիններում, Եվրախորհրդարանում: Հրատարակում է “Labor Weekly” ու “New Socialist” պարբերականները:
Առաջին Աշխարհամարտից հետո Լիբերալիստական կուսակցությունը կորցրեց իր ազդեցությունը, եւ լեյբորիստները դարձան հիմնական ընդդիմադիր ուժը: Մինչեւ Երկրորդ Աշխարհամարտի սկիզբը նրանք ստեղծել են երկու կառավարություն, որոնք երկար կյանք չեն ունեցել: 1931թ ավելի պահպանողական լեյբորիստները (աջ լեյբորիստներ) Ջ. Ռ. Մքդոնալդի առաջնորդությամբ առանձնանում ու ստեղծում են Ազգային-լեյբորիստական Կուսակցությունը ու ընդգրկվում «Ազգային Կառավարության կազմում»: Մեկ տարի անց առանձնանում են նաեւ ձախ լեյբորիստներն ու հիմնում Անկախ Աշխատավորական Կուսակցությունը: Մինչ աշխարհամարտի ավարտը ներկայացված են եղել Ու. Չերչիլի կոալիցիոն կառավարությունում:
1945թ. կուսակցությունն ընդունում է «Դեմքով դեպի ապագ» քաղաքական ծրագիրը, որտեղ իր գլխավոր նպատակ է հռչակում «Մեծ Բրիտանիայում սոցիալիստական հասարակության ձեւավորումը»:
Կլեմենտ Էթլիի ձեւավորած լեյբորիստական կառավարության կարեւոր ձեռքբերումը 1948թ Առողջապահության ազգային համակարգի հիմնումն էր:
1951-1963թթ. լեյբորիստներն անցել են ընդդիմության շարքը:
1981թ. աջ կողմնորոշման ազդեցիկ լեյբորիստ-խորհրդականները լքում են Լեյբորիստական Կուսակցությունն ու ստեղծում Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Նիլ Քիննոքը, ով կուսակցության առաջնորդն էր, կուսակցությունից հեռացրեց ծայրահեղականներին՝ փորձելով կուսակցությունը դարձնել քաղաքական կենտրոնամետ ուժ:
1994թ. Թոնի Բլերի առաջնորդության ժամանակ կուսակցությունը «թեքվում է» դեպի աջ:
Լեյբորիստական Կուսակցությունը կազմված է հավաքական անդամներից, ընտրատեղամասերի կուսակցական կազմակերպություններից, խորհրդարանական խմբակցությունից: Հավաքական անդամության իրավունքով կուսակցության կազմում են երկրի արհմիությունների մեծ մասն ու կոոպերատիվ կազմակերպությունները, որոնց անդամավճարները կազմում են կուսակցության եկամտի գրեթե կեսը: Գերագույն մարմինն ամենամյա Խորհրդաժողովն է, որում հաստատվում են քաղաքական ուղեգիծն ու հենարանը: Խորհրդաժողովների միջեւ ընկած ժամանակահատվածում կուսակցության գործունեությունն ուղղորդում է Ազգային գործադիր կոմիտեն: Խորհրդաժողովում կուսակցության ղեկավարին ընտրում է ընտրիչների կոլեգիան, որի կազմում են խորհրդարանական խմբակցության, արհմիությունների, տեղական կուսակցական կազմակերպությունների ներկայացուցիչները: Կուսակցությունը Սոցինտերնի կազմում է, որի քարտուղարությունը Լոնդոնում է, ընդգրկված է Եվրոպական սոցիալիստների կուսակցությունում (Եվրախորհրդարանում սոցիալ-դեմոկրատների դաշինքը):
Կուսակցության գաղափարախոսությունը
Կուսակցությունը սկզբում եղել է լիբերալ, սակայն ժամանակի ընթացքում «միջանկյալ» դիրքում է հայտնվել: Անդամները հիմա իրենց ներկայացնում են որպես «դեմոկրատական սոցիալիստական կուսակցություն»: Որպես կառավարող կուսակցություն` լեյբորիստները միշտ կառուցողական ռեֆորմիստական դիրքորոշում են զբաղեցրել: Սակայն ընդդիմության կազմում կուսակցությունը պառակտվել է աջ կողմնորոշման սոցիալ-դեմոկրատական եւ ձախակողմյան սոցիալիստական խմբակցությունների միջեւ:
Որպես կառավարող կուսակցություն` լեյբորիստները միշտ կառուցողական ռեֆորմիստական դիրքորոշում են զբաղեցրել: Սակայն ընդդիմության կազմում կուսակցությունը պառակտվել է աջ կողմնորոշման սոցիալ-դեմոկրատական եւ ձախակողմյան սոցիալիստական խմբակցությունների միջեւ:
Պաշտոնապես Լեյբորիստական կուսակցության գաղափարական հիմքը «ժողովրդավարական սոցիալիզմն է» (Social democracy): Սակայն այժմյան ղեկավարությունը սոցիալիզմի եւ կապիտալիզմի միջեւ, այսպես կոչված, «երրորդ ուղու» կողմնակից է, այսինքն` հրաժարվում է սոցիալ-ժողովրդավարության եւ ազատականության հին ուղեգծից, ծրագրում ներառել է դասակարգային պայքարից, սեփականաշնորհման գաղափարներից հրաժարվելու դրույթներ, տնտեսական ոլորտում շարունակում է պահպանողականների նոր ազատական ուղեգիծը:
Ներքաղաքական կյանքում կուսակցությունը հանդես է գալիս զբաղվածության, սոցիալական ապահովման խնդիրների լուծման, կրթական եւ առողջապահական համակարգերի բարելավման նախաձեռնություններով: Խրախուսում է իշխանության բաշխումը հօգուտ տարածաշրջանային եւ տեղական մարմինների: «Նոր լեյբորիստները» խառը տնտեսության կողմնակից են եւ շահութահարկի, սոցիալական կարիքների համար պետական ծախսերի նվազեցման, սեփականաշնորհման, բնակչության զբաղվածության խթանման, աշխատանքի «ճկուն» շուկայի զարգացման, գիտական ոլորտում ներդրումների խթանման քաղաքականություն են վարում:
0 comments:
Post a Comment