Thursday, February 28, 2013

Վերարկուն

0 comments
                                                                                     ...

Ավելորդ հորդորներ

1 comments
Դինո Բուցատի Կուզենայի, որ դու գայիր ձմեռային մի իրիկուն, ու երկուսով, ապակիների ետևում իրար սեղմված, նայելով մութ ու ցուրտ փողոցների միայնությանը, հիշեինք հեքիաթների ձմեռները, ուր ապրում էինք միասին առանց դա իմանալու: Արդարև, նույն կախարդված ծառուղիներով մենք անցանք, ես ու դու, երկչոտ քայլերով,...

Wednesday, February 27, 2013

Հավատարմություն՝ ում և ինչու

0 comments
(Թմկաբերդի առումը ) Դավաճաններին արհամարում են նույնիսկ նրանք, ում ծառայություն են մատուցել… Ընդհանրապես մարդն իր էությամբ դավաճան է: Դավաճան է թեկուզ հենց ինքն իր նկատմամբ, որովհետև  յուրաքանչյուրի մոտ կա դավաճանելու , ստելու և արդարանալու շնորհը: Սակայն ինչպես մյուս բոլոր երևույթները այս...

Իմ իդեալական պետությունը

0 comments
Իմ պետության մեջ չէին լինի դասակարգեր, սոցիալական խորը շերտավորում: Բոլորը կլինեին հավասար, ոչ թե ձևականորեն, այլ իրապես հավասար: Ինչպես նշել է Պլատոնը՝ «արդարությունն առաջին հերթին կբնակվեր իմ պետության քաղաքացիների հոգիներում»: Քանզի իմ պետության մեջ դասակարգային համակարգ չէր լինի, որոշիչ կլիներ...

Սիրո դեմ

1 comments
Դինո Բուցատի Հիմա, երբ նա մեկնել է, ու այլևս չի վերադառնա, անհետացել է, ջնջվել իր կյանքից, ճիշտ այնպես, ասես մեռած լինի, իրեն` Իրենային մնում է միայն զինվել ողջ քաջությամբ, որ որևէ կին կարող է խնդրել Աստծուց, և արմատախիլ անել բոլոր կապերը, որոնցով այդ տարաբախտ սերը կապվել էր իր էությանը: Ինքը միշտ...

Tuesday, February 26, 2013

Հաֆեզ, Գազելներ

0 comments
Ելի՛ր, սաղի, գավերը լից, ու դարձրուր, խմենք ցմրուր, Հեշտ է թվում սերն սկզբում, հետո դառնում կրակ ու հուր։ Մուշկի անուշ բուրումներով զեփյուռն իր զով վարսերն օծեց, Նրա բուրող գանգուրներից սիրտս դառավ արյուն ու ջուր: Գինով ներկիր քուրձը հագիդ, երբ ծերուկ մոգն է քեզ ասում, Խիզախ ճամբորդ, լոկ նա գիտի,...

ԲԱՐՁՐԻՑ

0 comments
Հովհաննես Թումանյան Իմ բարի սըրտի էն մեծ խոհերից, Էն մեծ խոհերի անհուն խորերից՝ Կամեցավ՝ ելավ իմ հըզոր հոգին, Որ բարձրից նայի աստծու աշխարհքին։ Ու պայծառ ցոլաց դեպ վերին այեր՝ Մարդկային ամեն հընարքներից վեր, Վե՜ր ամեն շուքից և շամանդաղից՝ Մինչև լուսեղեն ոլորտն անթախիծ։...

Monday, February 25, 2013

Մխիթար Գոշ, Առակներ

0 comments
ՁԿՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԹԱԳԱՎՈՐԸ Ձկներին մեղադրում էր իրենց թագավորը. - Ինչո՞ւ եք ուտում ձեզնից մանր ձկներին։ Համարձակություն ստանալով ձկները պատասխանում են. - Որովհետև քեզնից սովորեցինք, շատերը եկան քեզ երկրպագելու, և կլանելով՝ քեզ կերակուր դարձրիր։ Ըստ այդմ իրենք ևս ավելի հանդուգն եղան: Առակս հանդիմանում...

Նպարավաճառն ու թութակը

1 comments
Ջալալ ադ Դին Ռումի -Մոլավի Լսեք, ընկերներ, հեքիաթն այս, Որ ճշմարիտ է ու ամենահաս... Լինում է, չի լինում, մի շուկա է լինում, մի շուկա՝ աշխարհի շատ ու շատ շուկաների նման: Այս շուկայում մի նպարավաճառ է լինում, որի գործերը շատ լավ են ընթանում: Նպարավաճառը խանութում մի թութակ է պահում` ճարպիկ...

Իմ իդեալական պետությունը

0 comments
Դեռևս անտիկ աշխարհում տարբեր են եղել պետության մասին պատկերացումները: Մարդիկ կերտել են իդեալական պետության միֆը: Իր պատմության ողջ ընթացքում մարդկությունը ձգտել է կերտել իդեալական պետություն, իդեալական հասարակարգ:  Ըստ իս իդեալական է այն պետությունը, որտեղ իշխանությունը ծառայում է հասարակությանը:...

Ծաղրածուների մեր տոհմը

0 comments
Հրանտ Մաթևոսյան Նվիրվում է Գուրգեն Մահարուն. ուրիշ լավ բան չունի հեղինակը Փոշու վրայով գլորվող ջրի հուշիկությամբ իմ մեջ մի բան սողում է, վարակելով ամբողջ մարմինս։ Եվ բջիջներս տեղի են տալիս։ Գուցե քաղցկեղ է, գուցե անցած անախորժության թաքուն հիշողություն, գուցե, անտեղյակ, որևէ ուժեղի մի բանում խանգարել...

Saturday, February 23, 2013

Ծիծաղ

0 comments
Վիլյամ Սարոյան - Դուք ուզում եք, որ ես ծիծաղե՞մ: Նա իրեն միայնակ և անզոր էր զգում դատարկ դասարանում, բոլոր տղաները տուն էին գնում՝ Դեն Սիդը, Ջեյմս Միսիպպոն, Դիկ Կորկորանը, նրանք բոլորը քայլում էին Հարավային Խաղաղականի երկաթգծի երկայնքով՝ ծիծաղելով, խաղալով, իսկ Միսս Ուիսիգի այս խելացնոր միտքը տանջում էր...

Երբ Հավատարմությունը հավաքում է իրերն ու գնում

0 comments
Հավատարմությունը չդավաճանելն է: Իսկ դավաճանում են կամ հավատարիմ են լինում միայն մեկին: Ու այդ մեկը հենց մեր սեփական «Ես»-ն է, որի հետ են կապվում մեր աշխարհայացքն ու աշխարընկալումը, ձևավորվում բնավորությունը: Եթե մարդ հավատարիմ է ինքն իրեն, իր սկզբունքներին, որոնց միջոցով, կարծում եմ, սահմանափակում...

Ծերունին կամրջի մոտ

0 comments
Էռնեստ Հեմինգուեյ Պողպատյա շրջանակով ակնոցով և շատ փոշոտ շորերով մի ծերունի նստած էր ճամփեզրին: Գետի լայնքով մի նավակամուրջ կար, որի վրայով անցնում էին սայլեր, բեռնատար ավտոմեքենաներ, տղամարդիկ, կանայք ու երեխաներ: Ջորիներով լծված սայլերը, որոնց անվաճաղերից հրում էին զինվորները, կամրջի ծայրին երերալով...

Friday, February 22, 2013

Արևմտյան Հայաստան, Նեմրութ լեռան խառնարանի լիճը

0 comments
...

Մենություն, թե միայնություն

0 comments
 Սարոյանի «Գնացքները» նովելն ընթերցելով  «Մարդ ծնվում ու մահանում է միայնակ»: Ծեծված արտահայտություն, սակայն բազմիմաստ: Տիեզերքում ցանկացած էակ միակն է իր տեսակի մեջ, որքան էլ մարդ նման լինի մյուսներին , ինչ-որ բանով տարբերվում է: Յուրաքանչյուր էակ իր կյանքի ընթացքում ձեռք է բերում...

Contemplation on the short story “The Trains” by William Saroyan

1 comments
Solitude is a good friend but not an adviser.                                           L. Kraynov-Ritov  Solitude is the most unbearable feeling man has ever experienced. It is no...

Աֆորիզմներ

0 comments
Ալբեր Քամյու Որպեսզի միտքը վերափոխի աշխարհը, նախ հարկավոր է, որ վերափոխի իրեն ստեղծողի կյանքը: Հենց ազատ ընտրությունն է ինքնություն կերտում: «Լինել» նշանակում է ընտրել ինքդ քեզ: Ով ոչինչ չի տալիս, նա ոչ մի բան էլ չի ստանու...

Thursday, February 21, 2013

Մեկնում

0 comments
Շերվուդ Անդերսեն Պատանի Ջորջ Վիլարդն արթնացավ առավոտյան չորսին։ Ապրիլ ամիսն էր, տերևները նոր-նոր էին սկսել դուրս գալ բողբոջներից: Վինսբուրգում մայթեզրերին թխկիներ են աճում, և երբ քամի է բարձրանում, նրանց սերմերը ցիրուցան են լինում՝ բռնելով երկինքն ու թափվելով անցորդների ոտքերի տակ։ Ուսից մի շագանակագույն...

Wednesday, February 20, 2013

Ինչ է իշխանությունը

0 comments
Մարդու կյանքի իմաստը  իշխանության ձգտումն է:Ֆ.Նիցշե...

Մեծն Պաբլոն

0 comments
Ալեխո Կարպենտիեր «...եթե ինձ խնդրեին նկարել նոր տիեզերքի նախագիծը, ես, երեւի թե, այդ գործն անելու անզգուշությունը ունենայի»: Ջովանի Բատիստա Պիրանեզ...

Tuesday, February 19, 2013

Սովորեք «չաթերեն»

0 comments
Ասում են, համաշխարհային  հելլենիստական մշակույթ չի եղել երբեք այս աշխարհում: Հելլենիստական մշակույթը տվյալ տարածաշրջանի ազգային մշակույթի և հունահռոմեական հզոր ու այն ժամանակ թելադրող մշակույթի հիբրիդն է...

Կինո

0 comments
Կինոն արվեստի տեսակներից մեկն է: Կարելի է ասել նաեւ այսպես՝ կինոն կյանքի արտացոլումն է: Ֆիլմ նկարահանելուց հիմնվում են իրական փաստերի վրա, կյանքից, կենցաղից:...

Տիբեթյան հանգույց

0 comments
Մարդկանց եւ ժողովուրդների համար չկա ավելի ընդհանրական բան, քան սեփական բացառիկության զգացողությունը: Ազգերի իրական յուրահատկությունն այն է, թե ինչպես է մեկը մյուսին կապվում: Ցանկացած ֆրանսիացի իր ողջ կասկածամտությամբ եւ ընդդիմադրությամբ հանդերձ՝ բարեհաճությամբ կլսի խոսակցությունն այն մասին, որ...

Մտորումներ Վիլյամ Սարոյանի «Գնացքները» պատմվածքի շուրջ

0 comments
Միայնությունը լավ ընկեր է, բայց վատ խորհրդատու:               Լ. Կրայնով-Ռիտով Միայնություն, ամենադաժան բանն աշխարհում: Դրանից փախչելն անմտություն է: Այն պետք է հաղթահարել, փորձել դուրս գալ դրա միջից, բայց ոչ փախչել: Կարդում եմ Վիլյամ Սարոյանի «Գնացքները»...

Sunday, February 17, 2013

Քեզ կուլ են տվել, ու գովում են, զավակս, քեզ կուլ են տալիս

0 comments
Լավը չես, խեղճ ես, լավը չես, զավակս, որդիս, առաջնեկս, իմ հույսս, իմ թանկս, լավը չես, մեջդ վրեժ չկա: Քո պապ ու իմ հեր Իշխանը արնագույն պուճուր մի ձի ուներ, էնքան պուճուր, որ բանակ չէին տարել - ասում է չարությունից պայթում էր`որ մի ձի իրենից առաջ էր ընկնում: Հևում էր, թոքերը չխչխկացնում էին, քթերից...

Ալեխո Կարպենտիեր

0 comments
Ածականն ու նրա կնճիռները Ածականները ոճի կնճիռներն են: Երբ ներմուծվում են պեոզիայի, արձակի մեջ բնական ձևով, որևէ ավանդույթի կանչին ուշադրություն չդարձնելով, վերադառնում են իրենց ընդհանուր շտեմարանը՝ մեծ հետքեր չթողնելով էջի վրա: Սակայն երբ հաճախ են հայտնվում, երբ նրանց առանձնահատուկ նշանակություն...

Saturday, February 16, 2013

Զմյուռնիայի նավահանգիստը

1 comments
Էռնեստ Հեմինգուեյ Տարօրինակն այն էր, ասում էր նա, թե ամեն օր՝ կեսգիշերին ինչպես էին նրանք ողբում։ Ես չէի հասկանում, թե ինչու էին հատկապես այդ ժամին ողբում։ Մենք նավահանգստում էինք, իսկ բոլորը՝ քարափին, և կեսգիշերին սկսում էին ողբը։ Որպեսզի հանդարտեցնեինք, նրանց վրա էինք ուղղում լուսարձակները։ Եվ...

Պատերա՞զմ, էս ո՞նց եղավ

0 comments
 Թումանյանական օրերին ընդառաջ ներկայացնում է Վիկա Մարկոսյա...

Թշնամին (Վ. Ս. Նեյփոլ)

0 comments
Ես միշտ մտածում էի, որ այդ կինը՝ մայրս, իմ թշնամին է։ Ինչ էլ որ անեի, նա անվերապահորեն սխալ էր հասկանում, և եկավ մի պահ, երբ սկսեցի մտածել, որ նա ոչ միայն չի հասկանում, այլև չի հանդուրժում ինձ։ Ես միակ երեխան էի, բայց նրա կողքին չափազանց շատ էի։ Նա ասում էր. «Ինձնից հեռու ինչ ուզում ես արա։ Հորդ...

Friday, February 15, 2013

Խոստումս կատարեցի

0 comments
Լեռան ստորոտում եմ: Գիշերվա մթությունը քարերի վրայով սահում է վեր: Իմ ներսում մի տեսակ դատարկություն եմ զգում, սառնություն: Դիմացս վեր է խոյանում հսկա լեռնազանգվածը` դարերից եկող իր անպարտելի զորությամբ: Նայում եմ ապառաժներին, նրանք սպասում են ինձ, պատրաստ ամեն վայրկյան ցած նետել մարդկային իմ չնչին գոյությունն...

Ինչի՞ համար է տրված իշխանությունը

0 comments
Իշխանությունն ու հեղինակությունը նման են ուռուցքի, որոնք վերաճելով` իրենց զոհին զրկում են ամեն տեսակ զգացմունքից:  Հենրի Ադամս...

Thursday, February 14, 2013

Նշաններ և սիմվոլներ (Վլաադիմիր Նաբուկով)

0 comments
Այս էլ չորրորդ անգամ, ինչպես տարիներ շարունակ, կանգնում էին նույն խնդրի առջև՝ ի՞նչ նվիրել անբուժելի հոգեկան հիվանդությամբ տառապող մի երիտասարդի, որը ոչ մի ցանկություն չուներ։ Մարդկային առարկաները նրա համար կամ չարագույժ ազդակներ հաղորդող սատանայական որջեր էին, կամ էլ՝ հսկայական հարմարանքներ, որոնք...

Գնաց: Չեկավ: Ուրախ չեմ,բայց…

0 comments
Անձրևի ձայնը,գնացքի ձայնը,կանանց կրունկների ձայները, նիկոտինի սիրահար թոքերի հառաչը, կարծես տղամարդկանց ձայների ենթանվագ, քո ձայնը, մտքիդ ձայնը, ձայնը , ձայնը...

Մանուշակագույն օրագրի մասին

0 comments
Օրագրեր էի պահում… Ու բառի ամենաուղիղ իմաստով պահում էի: Պահում էի, որ չտեսնեն, չվերցնեն, չկարդան: Անտեղ գրում էի ամեն ինչի մասին: Ասենք՝ վախերի, կարոտի, սիրո, ուրախության ու մնացածի մասին: Դա իմ փոքր բլոգն էր, որտեղ միայն ես մուտք ունեի: Դա իմ անձնականն էր: Չնայած հիմա մի քիչ դժվար եմ պատկերացնում...

Ինչ է պատերազմը

0 comments
Առաջին հայացքից հասարակ բառ ` պատերազմ: Սակայն այս բառը իր մեջ այնքա՜ն ցավ ու տառապանք է պարունակում: Ինչ եմ զգում պատերազմ ասելով. հիշողություններ, որոնք երբեք չեն ջնջվի ոչ մի հայի կյանքից: Պատերազմը դա ուղղակի մեկ անգամ ևս ապացուցում է մարդկանց դաժանությունը, գոռոզությունը, հպարտությունը, այն,...

Անվերնագիր

0 comments
 Մարինա Մնացականյան, 10-րդ դասար...
 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic